Լիլիթ Մարտիրոսյանին այսօր ընդունել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ..

Իրավունքի կողմ ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանին այսօր ընդունել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական հարցերի պատասխանատու (Երկրորդ քարտուղար) Անդրեա Խալուպովան: Խալուպովան անկեղծորեն հետաքրքված էր տրանսգենդեր մարդկանց իրավունքներն ու հարցերը քննարկելու մեջ: Նա ոչ միայն հարցեր էր տալիս և՛ Հայաստանում տրանսգենդերների իրավիճակի, և՛ մեր կազմակերպության մասին, այլև մանրամասն բացատրում էր, թե Պատվիրակությունը ներկա պահին ինչով էր զբաղված Հայաստանում, և թե ինչպես մենք կարող ենք օգուտ քաղել տարաբնույթ գործիքներից ու աղբյուրներից: Լիլիթը շատ երախտապարտ է ԵՄ Պատվիրակությանն ու անձամբ Անդրեային նման մտերմիկ ընդունելության և աջակցության համար: