Մեր Սերը Իրական է

«Ես մտնելու եմ այնտեղ որտեղ դու, ես նստելու եմ այնտեղ որտեղ դու, ես սովորելու եմ այնտեղ որտեղ դու, ես ապրելու եմ այնտեղ որտեղ դու, ես չեմ տարբերվում քեզանից։»


«Մեր սերը իրական է» ֆոտոպրոեկտը իրականացրել է «Իրավունքի Կողմ»Իրավապաշտպան ՀԿ, որը Եվրոմիության կողմից ֆինանսավորված և Հենրիխ Բյոլ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի և Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի համագործակցությամբ իրականացվող «Համերաշխության ցանց Հայաստանի և Վրաստանի ԼԳԲՏԻ անձանց համար» ծրագրի շրջանակներում։ Ֆոտոցուցահանդեսը կայացավ 2017թ-ի հունիսի 11-ին «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի գրասենյակում, որին հրավիրված էին տարբեր դեսպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ԼԳԲՏԻՔ անձիք։ Ցուցահանդեսից առաջ ցուցադրվեց կարճ տեսահոլովակ, որը ցույց էր տալիս ծրագրի պատրաստման ընթացքը, որը շատ հուզիչ էր, շուտով ձեզ կներկայացվի կարճ տեսահոլովակը, որը կներկայացնի ձեզ ամբողջ ծրագրի ընթացքը։ Լուսանկարները արվել են Հայաստանի տեսարժան վայրերում, ինչպիսիք են ՝ Մատենադարանը, Հանրապետության Հրապարակը, Համալիրը, Օպերան, Գառնու հեթանոսական տաճարը, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Զվարթնոցի տաճարը և Կասկադը։ Ֆոտոպրոեկտի նպատակն էր ցույց տալ հասարակությանը, որ անկախ մարդու սեռական կողմնորոշվածությունից և գենդերային ինքնությունից մարդիկ հավասար են և նրանք կարող են սիրել միմյանց։ Հայ հասարակությունը դեմ է, որ ԼԳԲՏԻ մարդիկ մուտք գործեն այնտեղ որտեղ իրենք համարում են ազգային արժեքներ, և իբր ԼԳԲՏԻՔ մարդիք պղծում են այդ վայրերը։ Այս ամենը կարծրատիպեր են, որոնք մենք կոտրում ենք։ Մի քանի մեջբերում մասնակիցների կողմից, ՝

 

«Ես մոռացել եմ արևի գույները, ինձ դարձրեցին գիշերային մարդ որ ինձ չտեսնեն»

«Ես չստացա կրթություն, ձեր ծաղրանքների պատճառով, ես չունեմ աշխատանք, նրանք ասում են, որ այն հագուստը, որ ես կրում եմ անբարո է, ես միայնակ եմ…» 

«Այո՛, ես տրանսգենդեր եմ և ես հպարտ եմ, մեկ օր քայլիր ինձ հետ և կզգաս ինչ եմ զգում, ինչպես ես ապրում»

 «Թույլ տվեք ինձ երջանիկ լինել այս երկրում, մենք բոլորս ստեղծել ենք աշխարհը ու հավասար է բոլորիս համար, ես տարբեր չեմ ձեզանից»

 «Մամային գիշերով եմ գնում տեսնելու, որ ամբողջ գյուղը քնած լինի, ինձ չտեսնեն»

«Ես քրիստոնյա եմ, և ուզում եմ ամուսնանալ եկեղեցում, ես ծնվել եմ մի մարմնում, որ հոգիս չի ընդունում»

 «Իմ աչքի առաջ մամայիս ասացին «ավելի լավ էր սպանեիր սրան որ գցում ա քո պատիվը»

  «Ես մտնելու եմ այնտեղ որտեղ դու, ես նստելու եմ այնտեղ որտեղ դու, ես սովորելու եմ այնտեղ որտեղ դու, ես ապրելու եմ այնտեղ որտեղ դու, ես չեմ տարբերվում քեզանից» 

ՏարածելShare on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn