EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Բովանդակության մշակման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Գրել, խմբագրել, սրբագրել և թարգմանել բազմազան թեմաներով տեքստային նյութեր, հոդվածներ կազմակերպության պաշտոնական կայքէջի համար, թարմացնել կայքէջի բովանդակությունը։
  • Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը։
  • Ստեղծել տարածելի բովանդակություն՝ համապատասխան համագործակցային կապեր հաստատելու և կազմակերպության առաքելությունը ծավալելու նպատակով։
  • Պատրաստել մամլո հաղորդագրություններ, լրատվամիջոցների համար տեղեկատվություն, հայտարարություններ, ինչպես նաև պաստառների և ելույթների բովանդակություն։
  • Համագործակցային կապեր հաստատել այլ կառույցների հետ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ՝ կազմակերպության նորությունները և այլ նախաձեռնությունները լուսաբանելու նպատակով։
  • Իրականացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումների և սոցիալական մեդիայի քննարկումների մշտադիտարկում։
  • Հաստատել արտաքին կապեր, վարել հաղորդակցություն և բանակցություններ։
  • Մասնակցել կազմակերպության միջոցառումների և նախաձեռնությունների մշակմանը և մեկնարկմանը, դրանց մասին տեղեկագրերի պատրաստմանը։
  • Կառավարել ներքին հաղորդակցման առկա միջոցները (ամփոփագրեր, տեղեկագրեր, էլ. նամակներ, հուշագրեր, հայտարարություններ, և այլն)։
  • Համագործակցել թիմի հետ, աջակցել կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
  • Ըստ կարիքի և սահմանված դեպքերում՝ մասնակցել և ներկայացնել կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում։
  • Հետևել և իրականացնել է ղեկավարի հանձնարարությունները, հետևել պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը։
  • Մասնակցել աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին, կազմել և ներկայացնել հաշվետվությունների։
  • Օգնել գրաֆիկ դիզայներին բովանդակության մասով։
  • Իրականացնել կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ պաշտոնի հետ կապված այլ աշխատանքներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Բանասիրության, լրագրության կամ այլ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ,
  2. Թվային մեդիա գործիքների տիրապետում, տեղեկատվությունը գրավոր ձևով արդյունավետ ներկայացնելու կարողություն;
  3. Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  4. MC Office-ի իմացություն,
  5. Գենդերային զգայունություն, միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  6. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  7. Աշխատանքի պլանավորման հմտություններ,
  8. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հունիսի 1-ը՝  նամակի վերնագրում նշելով «Բովանդակության մշակման մասնագետ»:

Մայիս 14, 2024 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին