EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Շահերի պաշտպանության և ջատագովության մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Իրականացնել ադվոկացիոն աշխատանքներ, կազմակերպել և մասնակցել պետական և ոչ պետական մարմինների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների.
  • Քարտեզագրել ջատագովության հարցերով հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա ներկայացուցչություններին, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին․
  • Կազմակերպության աշխատակազմի հետ համատեղ մշակել ջատագովության ընդհանուր ռազմավարություն, ինչպես նաև ոլորտային ռազմավարական պլաններ․
  • Կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մշակել ջատագովության առանցքային հարցերի շուրջ Կազմակերպության դիրքորոշումն արտահայտող պաշտոնական հայտարարություններ, փաստաթղթեր․
  • Զարգացնել գործընկերների հետ կապերը և հաստատել կապեր հնարավոր գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ․
  • Մշակել ՀԿ արտաքին և ներքին տարբեր ոլորտներին առնչվող քաղաքականության հետ կապված փաստաթղթեր․
  • Մշակել դասընթացների անցկացման համար մոդուլներ և վարել դասընթացներ․
  • Ըստ կարիքի՝ իրավական վերլուծությունների,զեկույցների կազմում և ներկայացում։
  • Տրամադրել խորհրդատվություն Կազմակերպության ղեկավարին և աշխատակիցներին․
  • Համագործակցություն թիմի հետ, աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը․
  • Ըստ կարիքի՝ մասնակցություն և ներկայացչություն  կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում․
  • Ըստ կարիքի՝ աջակցություն կազմակերպության միջոցառումների կազմակերպմանը և Իրականացմանը․
  • Հետևում և իրականացնում է Պատվիրատուի հանձնարարությունները՝ ծառայությունների պատշաճ և որակով, ներքին ընթացակարգերին համապատասխան իրականացման համար․
  • Հետևում է պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը․
  • Ըստ կարիքի՝ մասնակցություն աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին․
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում․
  • Ըստ կարիքի՝ կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ ծառայության տեսակի հետ կապված այլ աշխատանքների իրականացում, և այլն։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 4 տարվա փորձ,
  2. Ծրագրերի մշակման, խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծական հմտություններ,
  3. MC Office-ի իմացություն,
  4. Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  5. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  6. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  7. Աշխատանքի պլանավորման հմտություններ,
  8. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հունիսի 1-ը՝  նամակի վերնագրում նշելով «Շահերի պաշտպանության և ջատագովության մասնագետ»:

Մայիս 13, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին