EN
>

Տրանսգենդեր անձանց վերաբերյալ հանրային դիսկուրսը ՀՀ Ազգային Ժողովում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո

Հսկայական ռիսկ և խիզախություն էր պահանջվում հայ տրանսգենդեր կին և Հայաստանում տրանսգենդեր համայնքահեն առաջին հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից 2019թ-ի ապրիլի 5-ին ներկա գտնվել խորհրդարանական դահլիճում, կանգնել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև և իր ելույթով տրանգենդեր անձանց հավասարության մասին կերտել պատմություն։

«…Խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանության փորձի ենթարկված, սպանված, արտաքսված և թալանված տրանսգենդեր անձանց…» նվիրված ելույթից և ՀՀ պատգամավորներին գենդերային հավասարության ապահովման համար քաղաքականություների մշակման կոչից հետո, Լիլիթն այլ ակտիվիստների հետ կրկին թիրախավորվեց՝ ստանալով իրեն և իր գործընկերներին ուղղված բազմաթիվ մահվան նոր սպառնալիքներ:

Խառնաշփոթը սկսվեց խորհրդարանական լսումների օրվանից, երբ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց Լիլիթի ելույթին` նշելով, որ տրանսգենդեր անձանց խնդիրները օրակարգում չկային, քանի որ ոչ ոք չի խախտում իրենց իրավունքները և այդ թեմայի մասին խոսելն անհարգալից վերաբերմունք է իր և Ազգային Ժողովի նկատմամբ: Լիլիթ Մարտիրոսյանը և այլ իրավապաշտպաններ, վիրավորվելով նման խտրական մոտեցումից, հեռացան Ազգային ժողովի դահլիճից:

Հաջորդիվ քահանա տեր Ղազար Պետրոսյանը տրանսգենդեր անձանց դեմ ուղղված ցույցի ժամանակ ՀՀ խորհրդարանի պուրակից պահանջում էր քրեականացնել ԼԳԲՏԻՔ ինքնությունը: ԱԺ-ի դիմաց սույն ցույցի ժամանակ ներկա էր անգամ խոհանոցային մեծ դանակով մի տղամարդ, ով հայտարարում էր, որ  «պատրաստ է ուտիլիզացնել ԼԳԲՏ մարդկանց»: Իսկ այդ ցույցի այլ մասնակիցներ հորդորում էին, որ գեյերը գնան Հայաստանից, քանի որ իրավունք չունեն ապրելու Հայաստանում, և որ սա հրեական լոբբին է, որով գեյերը եկել են, քանդեն մեր հայրենիքը։ Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը դանակով  սպառնացող տղամարդու գործի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը մերժել էր քրեական գործ հարուցել այդ առիթով: Լիլիթը և նրա գործընկերները նաև տարբեր այլ մարդկանցից ֆեյսբուք սոցիալական ցանցով և էլեկտրոնային փոստով բազմաթիվ սպառնալիքներ են ստացել, որոնցում հիմնականում նշվում է, որ նրանց կգտնեն և կսպանեն: Նույնիսկ SAS սուպերմարկետի մատակարարը, ով բերել է Լիլիթի պատվերը վերջինիս տուն, ճանաչելով նրան, պատվերը հանձնելուց հետո հանրայնացրել է Լիլիթի բնակության հասցեն՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում անելով․ «Ո՞վ է ուզում էդ տրանսի հասցեն, ես կարող եմ տալ»:

Լիլիթի պատմական ելույթից հետո տեղական և միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև լրատվամիջոցները լուսաբանել են այս միջադեպը, սակայն բավականին տարբեր ընկալումների տիրույթում: Միջազգային առաջնային մեդիա ներկայացուցիչները և կազմակերպությունները, ինչպիսիք են www.theguardian.com[1], www.nytimes.com[2], www.bbc.co.uk[3], www.dailymail.co.uk[4], www.eeas.europa.eu[5], www.eurasianet.org[6], www.frontlinedefenders.org[7], www.tgeu.org[8], www.rferl.org[9], www.thebluntpost.com[10] օբյեկտիվորեն ներկայացրել են տիրող ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների, Հայաստանում տրանսգենդեր ակտիվիստների դեմ մահվան սպառնալիքների և հասարակության տարբեր խավերի՝ որոշում կայացնող ՀՀ պատգամավորների, շարքային «հպարտ» քաղաքացիների և այլ խմբերի տրանսաֆոբ մոտեցումները: Թեև կան որոշ չեզոք ուղղվածություն ունեցող տեղական ԶԼՄ-ներ, որոնք այս հարցը լուսաբանել են հնարավորինս պատշաճ մոտեցմամբ, սակայն այնուհանդերձ որոշ տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպիսիք են www.blognews.am[11], www.medianews.site[12], www.armday.am[13], www.bavnews.am[14] և այլն, դեռևս լուսաբանում են տրանսգենդեր մարդկանց իրավունքների պաշտպանության թեման մանիպուլյատիվ վերնագրված նյութերի միջոցով, որոնք ուղղված են Հայաստանի նման ավանդական երկրում տրանսգենդեր մարդու գոյության «պարադոքսին»: Մեծությամբ Երկրորդ խորհրդարանական կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն հարցազրույցներից մեկում նշել էր. «Դա [տրանսգենդերներ անձիք] արատ է, ու պետք է թաքուն պահենք։ Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա»։ Նույն կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը առաջարկել էր ԼԳԲՏ մարդկանց ուղարկել Հոլանդիա որպես պատիժ, «քանի որ մենք ուզում ենք, որպեսզի կինը կին լինի, տղամարդը՝ տղամարդ: Չես կարող կնոջը խառնել տղամարդու հետ: Ամոթ է»:

Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում Եվրոպական Միությունն և Միավորված Ազգերի Կազմակերպությունը կոչ են արել խթանել և հավատալ մարդու իրավունքների համընդհանրությանը, դատապարտել ատելության խոսքը, իրավապահ մարմիններին երաշխավորել և հրատապ քայլեր ձեռնարկել Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու ուղղությամբ և ատելության հիմքով հանցագործությունների կասկածյալների գործով հետաքննություն սկսել: Դրան ի պատասխան ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության մամլո խոսնակը, կարևորելով հայկական հասարակության բարոյական արժեքները, պատասխանել է․ «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։»

Իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մինչ այժմ պատշաճ կերպով չի արձագանքել այդ միջադեպին: Ապրելով ցանկացած պահի սպանվելու մտավախությամբ Լիլիթ Մարտիրոսյանը ՀՀ ոստիկանությանը հաղորդումներ էր ներկայացրեց սպառնալիքների մասին: Այնուամենայնիվ այդ խտրական, ագրեսիվ և կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքների վերաբերյալ բոլոր զեկույցները լրջորեն հաշվի չեն առնվել իրավապահ մարմինների կողմից և ՀՀ ոստիկանությունը մերժել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի՝ պոտենցիալ բռնարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր հայցերը: Պաշտոնի ստանձնումից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ իրավունքների հիմնահարցերի շուրջ հնարավորինս խուսափողական վարք է դրսևորել՝ անվանելով ԼԳԲՏ հարցերը «անհարկի գլխացավանք, որին առերեսվելու ենք 10, 20, 30 տարիների ընթացքում»:

Խնդիրն ավելի սրվեց, երբ հարցը հասավ նրան, թե ով է «կնոջ» անունով անձնագիր տվել այդ պահին կենսաբանորեն արական սեռի հանդիսացող Լիլիթ Մարտիրոսյանին, որի պատասխանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարդեց Հայաստանի հանրապետական ​​կուսակցութան վրա, որպես Հայաստանում նախորդ տարիներին գերակշռող ուժ, որն էլ կատարել է Լիլիթի անձնագրային անվանափոխությունը։ «Այն պահին, երբ ՀՀԿ-ն տվել է այդ անձին ՀՀ քաղաքացու անձնագիր, նրան ընդգրկել է նաև ընտրացուցակներում և տվել ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները», – ասաց նա: Սա նշանակում է, որ տրանսգենդերների նկատմամբ բռնության խնդիրը մինչ այժմ անտեսվել և դեռևս անտեսվում է քաղաքական կամքի բացակայության պատճառով թե՛ ՀՀ նախկին, և թե՛ նոր կառավարության կողմից:

Չնայած բոլորիս հայտնի ընդհանուր և տարածված ճշմարտությանը, որ լրատվամիջոցները պետք է լինեն անկախ և օբյեկտիվ լուսաբանող հարթակ՝ քաղաքականությունը դեռևս ազդում է ԶԼՄ-ների վրա: ԼԳԲՏ հարցերը դառնում են գործիք շահագրգիռ կողմերի ձեռքում` իրենց համար հարմար պահերին շահութաբաժիններ ստանալու համար, ավելին տեղական ԶԼՄ-ները շարունակաբար սրում են առկա տրանսաֆոբ իրականությունն՝ այդ ամենը դարձնելով միջոց՝ պաշտպանելու կամ վարկաբեկելու այս կամ այն քաղաքական ուժին:

[1]https://www.theguardian.com/global-development/2019/apr/26/armenian-mps-call-for-trans-activist-to-be-burned-alive-after-historic-speech-lilit-martirosyan?CMP=Share_iOSApp_Other&fbclid=IwAR2ajF33Le9VblH1rcT4gClKyRjbOlQQOPzB9OxdOIGhjiBC8JAdrS7NRg4

[2]https://www.nytimes.com/2019/04/26/world/europe/armenia-transgender.html?fbclid=IwAR1E8hwzCq1OnKA19UBrteKj0Ut0aMlvB8WlD_tQkJAb1kxk2sAZfAvfUg4#click=https://t.co/vkRlcJcZNO

[3]https://www.bbc.co.uk/sounds/play/m0004f72?fbclid=IwAR0CuVXjvE8vofyqPbcrJZUs1gf9oDdegtXU-4Gi67u6QTBWVeoJBiBJTd0

[4]https://www.dailymail.co.uk/news/article-6964009/Politicians-call-trans-activist-BURNED-ALIVE-speech-parliament.html?fbclid=IwAR3JimQ4X-UTTyvcQOkYnqCPKhlhVolIy-YlICP8QMubU0Ab3EzmaD_92ZI

[5]https://eeas.europa.eu/delegations/armenia/60790/node/60790_en?fbclid=IwAR2iPxASJ_336uexORrnlqp74q9jMv54aF8PR4WBCQtNBSklKhEy4J0TFhs

[6]https://eurasianet.org/armenia-roiled-by-transgender-womans-speech-in-parliament?fbclid=IwAR1WU6DoEw_OyfCm5nY6D6-QKdJjGYZd6-hHzKiiYwlPsF8m-GQgG4J3JhQ

[7]https://www.frontlinedefenders.org/en/profile/lilit-martirosyan?fbclid=IwAR2aGU_wR3PaG7xXGPY1h4NlQ28tsZzrw7uR2o3Fp8OhClTZv2m5svMCOsI

[8]https://tgeu.org/tgeu-press-statement-protect-trans-rights-activists-in-armenia/?fbclid=IwAR2G0GiG2pShMrRB-Y3pAlXZUZE4qWdaUExA-qwfQMAwSLuCoC_fG7z5znc

[9]https://www.rferl.org/a/un-eu-express-concerns-about-threats-against-armenia-s-lgbt-community/29873151.html?fbclid=IwAR1RHrdcySdLK1bumNC2nYBV5quVCBe6lMEQQLxzAgSq20CGdbdHigayr7g

[10]https://thebluntpost.com/2699-2/?fbclid=IwAR2izMBgGSUFKX4mc-aUAYzy19nbZlXIJTmvhufN-RxaEMJea47XLedT7Ak

[11]https://blognews.am/arm/press/603073/inchpisin-e-nakhkinum-exel-azh-um-eluyt-unecats-transgendery.html

[12] http://medianews.site/39319/

[13] https://armday.am/post/80839/nakhkino-m-inchpisi-tesq-e-o-netsel-azh-o-m-elo-jt-o-netsats-transgendery

[14]https://bavnews.am/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D6%84-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%AA-%D5%B8%D6%82/

Մայիսի 8, 2019 Հայսատան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին