EN

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Ռազմավարական Նպատակ

Տրանսգենդեր համայնքում և սեքս աշխատողների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների վերաբերյալ, պաշտպանել նրանց շահերը, իրականացնել լոբինգ և ջատագովություն ի շահ հավասարության տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների։

Ռազմավարական խնդիրներ

  • Հզորացնել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների ներուժը մարդու իրավունքների ոլորտում լոբբիստական գորժունեության և ջատագովության շուրջ;
  • Ստեղծել քաղաքականություն ուղղված տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների հավասար իրավունքներին և խթանել այն ազգային, ռեգիոնալ, և միջազգային մակարդակով;
  • Ուսումնասիրել, հետազոտել և վերլուծել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրավական իրավիճակը, ինչպես նաև անցկացնել մշտադիտարկում և զեկուցել տրանսգենդեր համայնքի հանդեպ բռնության և խտրականության մասին։

Ծառայություններ

  • Տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների համար իրականցանել առանձին և խմբային իրավական խորհրդատվություններ;
  • Իրականացնել տրանսգենդեր համայնքիև սեքս աշխատողների իրավական ներկայացչություն պետական մարմիններում;
  • Մշակել տեղեկատվական և կրթական նյութեր մարդու իրավունքների վերաբերյալ և տրամադրել դրանք տրանսգենդեր համայնքին և սեքս աշխատողներին;
  • Կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ մարդու իրավունքների վերաբերյալ տրանսգնդեր համայնքի և սեքս աշխատողների համար;
  • Մասնակցել ռեգիոնալ և միջազգային իրադարձություններին կապված մարդու իրավունքների հետ;
  • Անդամակցել մարդու իրավունքներով զբաղվող ազգային, ռեգիոնալ, և միջազգային կազմակերպությունների, ցանցերի և կոալիցիաներին, որոնք զբաղվում են գենդերային հավասարության հիմնահարցերով;
  • Կատարել մշտադիտարկում և զեկուցել մարդու իրավունքների խախտումները տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների նկատմամբ։

Ակնկալվող արդյունքներ

Հայաստանի Հանրապետությունում տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրավունքները պաշտպանված են

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին