EN

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարական նպատակ

Բարելավել Հայաստանում տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների սեռական, վերարտադրողական, հոգեբանական և ֆիզիկական բարեկեցությունը և անվտանգությունը։

Ռազմավարական խնդիրներ

  • Կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ/ՍՃՓՎ տարածումը տրանսգենդեր համայնքում և և սեքս աշխատողների շրջանում;
  • Բարձրացնել Հայաստանում տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրազեկվածության մակարդակը սեռական, վերարտադրողական և հոգեբանական առողջության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ;
  • Ապահովել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների հասնաելիությունը բարձր մակարդակ առողջապահական ծառայություններից օգտվելիս;
  • Կատարել մշտադիտարկում, ուսումնասիրություններ, և հարցումներ Հայաստանում տրանսգնդեր համայնքի բարեկեցության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ։

Ծառայություններ

  • Տրամադրել առանձին և խմբակային առողջապահական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ;
  • Իրականացնել խորհրդատվություններ, թեժ-գծի միջոցով և առցանց;
  • Ստեղծել ինքնաաջակցման և աջակցման խմբակներ;
  • Իրականացնել հավասարը-հավասարի մեթոդով կրթություն և խորհրդատվություն;
  • Իրականացնել աութրիչ աշխատանք;
  • Բաժանել ապահով սեքսի համար նախատեսված փաթեթներ;
  • Իրականացնել սեռավարակների թեսթավորում;
  • Կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ (դասընթացներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և այլն;
  • Մշակել և հրատարակել կրթական նյութեր (գրքեր, ձեռնարկներ և այլն) բարեկեցության և ապահովության վերաբերյալ;
  • Կատարել թեմատիկ հարցումներ և հետազոտություններ;
  • Ստեղծել ներառական տրանսգենդեր ցանց;
  • Իրականացնել թեմատիկ սոցիալական ֆիլմերի քննարկումներ;
  • Տրամադրել միջին մասնագիտական կրթություն տրանսգենդեր համայնքին և սեքս աշխատողներին;
  • Տրամադրել կացարան անօթևան տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողներին։

Ակնկալվող արդյունքներ

Տրանսգենդեր համայնքն ու սեքս աշխատողներն ունեն հավասար հասանելիություն բարձրորակ առողջապահական, սոցիալական և հոգեբանական ծառայություններից օգտվելիս և իրենց զգում են ապահով Հայաստանում։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին