EN
>

ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁ ՏՐԱՆՍ ԿՆՈՋ ՎՐԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

2020թ․ մայիսին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ էր դիմել մարզաբնակ տրանսգենդեր կին Լ․-ն, ով ընտանիքում պարբերաբար էր ենթարկվում բռնության՝ իր գենդերային ինքնության պատճառով։ Վերջինիս խնդրանքով ԻԿՀԿ-ն աջակցել էր նրան Երևան տեղափոխվելու հարցում։

Հունիսի 5-ին՝ ուշ երեկոյան, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հեռախոսազանգ է ստանում տրանսգենդեր Լ․-ից, ով հայտնում է որ տրանսգենդեր Լ․-ի ընտանիքի անդամները հայտնաբերել են իր բնակության վայրը և  սպառնում են, որ դուրս չգալու դեպքում կկոտրեն դուռն ու կսպանեն իրեն։

Լիլիթ Մարտիրոսյանն ահազանգում է ԻԿՀԿ փաստաբանին, որն էլ իր հերթին ահազանգում է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանում է տրանսգենդեր Լ․-ի բնակարան, որտեղից վերջինիս հարազատները բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունք։ 

Ոստիկանության բաժանմունքում փաստաբանի օգնությամբ տրանսգենդեր Լ․-ն հարձակման վերաբերյալ դիմում է ներկայացնում և հեռանում ոստիկանության բաժանմունքից։

Ոստիկանության բաժանմունքը լքելիս տրանսգենդեր Լ․-ի հայրը փորձել է հարձակվել Լ․-ի և ԻԿՀԿ փաստաբանի վրա, սակայն ԻԿՀԿ փաստաբանը կանխել է հարձակումը։

Տրանսգենդեր Լ․-ն այս պահին ապահով տարածքում է և բանակցում է ընտանիքի անդամների հետ։

Իրավունքի Կողմ հԿ-ն սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում կտրամադրի աջակցություն տրանսգենդեր կնոջը։

Այս և այլ գործերի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերին և կայքի տեղեկատվությանը։

Հունիսի 8, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին