EN
>

ԻՆՏԵՐՍԵՔՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Հոկտեմբերի 26-ը, միջազգայնորեն ճանաչվելով որպես ինտերսեքս անձանց իրավունքների իրազեկման օր, նշանակալի է ինտերսեքս անձանց իրավունքների բարձրաձայնման ընգծման տեսանկյունից: Հայաստանում ինտերսեքս մարդկանց իրավունքները անտեսվում և խախտվում են կյանքի բոլոր հնարավոր սոցիալական ոլորտներում `առողջապահություն, կրթություն, աշխատանք, սպորտ: Ինտերսեքս անձանց չընդունելու խնդիրը դեռևս գերակայում է՝ հիմնվելով ընդունված սոցիալական նորմերի վրա, որը հասարակությունը բաժանում է տղամարդկանց կամ կանանց կենսաբանական սեռերի, իսկ ինտերսեքս մարդիկ ծնվում են սեռի այնպիսի բնութագրերով, որոնք չեն համապատասխանում կանանց կամ տղամարդկանց մարմիններին բնորոշ բժշկական և սոցիալական նորմերին: Արդյունքում նրանք հաճախ ենթարկվում են խարանի և խտրականություն: Ինտերսեքս երեխաները, որոնք երկսեռ արտաքին սեռական օրգաններով են, կարող են ենթարկվել վիրաբուժական և / կամ հորմոնալ փոփոխությունների, որպեսզի տեղավորվեն հասարակության համար ընդունելի սեռականության բնութագրիչների շրջանակում: Նման «բուժումը» կարող է հանգել նաև ստերիլիզացման մեթոդին: Գնալով այս հարցերն ավելի շատ են ճանաչվում որպես մարդու իրավունքների խախտումներ ըստ ՄԱԿ-ի գործակալությունների հայտարարությունների: Ինտերսեքսների միջազգային կազմակերպությունը(OII), որպես ինտերսեքսների հիմնահարցերով զբաղվող խոշորագույն կազմակերպություն աշխարհում, ընդունում է ինտերսեքս լինելը որպես մարդու նորմալ կենսաբանական տեսակ և մերժում է սեռական զարգացման խանգարման տերմինաբանությունը: Բացի դրանից, Եվրոպայի խորհուրդը նաև ընդգծում է ինտերեսեքսների իրավունքների խախտումների մի շարք ոլորտներ. 1. ինտերեքսեքս անձանց անհարկի «կարգավորող» բուժում և սեռական բնութագրերի տարատեսակների անհարկի պաթոլոգիա: 2. Անհարկի բժշկական միջամտությունը ևս ազդում է կյանքի իրավունքի վրա. 3. Հավասար վերաբերմունքի արժանացում և ատելության հիմքով հանցագործության մասին օրենքի շրջանակներում ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպնաություն, արդարադատության հասանելիություն և փոխհատուցման հնարավորություններ: 4. Տեղեկատվության հասանելիությունը, բժշկական գրառումները, հասակակիցների հետ կապը և այլ խորհրդատվություններ և աջակցություն: 5. Գենդերային ճանաչման հարցում ինքնորոշման իրավունքի հարգանք, պաշտոնական փաստաթղթերի արագ հասանելիություն: Այս գործողությունները տեղի են ունենում օրենսդրական կարգավորումներով և դատական գործերի միջոցով` չնայած ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը դեռևս արդիական է Հայաստանում: Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում բժիշկներն ի վիճակի չեն տալ համապատասխան կարգավորումներ ինտերսեքս երեխաների ծննդյան դեպքում: Նրանք տեղյակ չեն, թե ինչ հորմոններ տալ ինտերսեքս մարդկանց և հիմնականում բժիշկների պատճառով ինտերսեքս անձինք ընդունում են ոչ ճիշտ դեղամիջոցներ, որի արդյունքում ձեռք են բերում առողջական խնդիրներ: Միջազգային իրավունքների տեսանկյունից Հայաստանում ինտերսեքս մարդկանց իրավունքներն առհասարակ պաշտպանված չեն։ Միակ բանն այն է, որ սեռը Հայաստանում չի նշվում երեխայի ծննդյան վկայականում։
Հայաստանից ինտերսեքս մարդկանցից մեկն ասում է, որ խարանն ու խտրականությունն ինտերսեքս մարդկանց հանդեպ առկա են սոցիալական մի շարք ոլորտներում՝ «Ձեր սեռական օրգանները վիրահատվում են, երբ Դուք դեռեւս անգիտակից նորածին երեխա եք, Դուք մեծանում եք եւ հասկանում եք, որ Դուք ոչ թե կին եք, այլ տղամարդ, բայց արդեն իսկ վիրահարված և կնոջ սեռական օրգաններով, և 5 տարեկանից սկսած Ձեզ տրվել է էստրոգեն հորմոնը, մինչդեռ Ձեզ կտրվեր տեստոստեռոն, եթե Դուք հասցնեիք որոշել Ձեզ համար, ով եք ուզում լինել Դուք վիրահատությունից առաջ: Բայց Ձեր ծնողները որոշում են Ձեր սեռը եւ գենդերը: Դուք արդեն չափահաս եք և որոշել եք սոցալիզացվել որպես տղամարդ, մինչդեռ կնոջ անուն ունեք և դուք նույնիսկ չգիտեք, թե որ զուգարանից օգտվել համալսարանում, որպեսզի ծաղրի չենթարկվեք: Դուք ունեք վախեր, ոչ ոք չի հասկանում Ձեզ, Ձեր տեսակը, մարդիկ վախենում են ձեզանից, և ի վերջո Դուք ձեր մարմնի հետ համերաշխ չեք»:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում պետական մարմիններին հավասարապես հարգել բոլոր մարդկանց իրավունքները, և կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապատրաստել բժիշկներին վերջ տալ ինտերսեքս մարդկանց « սեռի կարգավորման» պրակտիկային, ինչպես օրինակ ինտերսեքս մարդկանց վիրահատությունները և հոգեբանական կամ բժշկական «բուժումը» մինչեւ նրանց հասունացումը և ինքնուրույն կայացվելիք որոշումը վիրահատվել, թե ոչ։ Դա պետք է լինի սոցիալական, բժշկական եւ իրավական նորմ `չխոչընդոտելով մարդու անձնական կյանքին և թույլ տա, որ ինտերսեքս մարդիկ իրենց որոշումները կայացնեն իրենց մարմնական ամբողջականության, ֆիզիկական ինքնավարության և ինքնորոշման մասով:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Նախագահ Լիլիթ Մարտիրոսյան
Դեկտեմբերի 4, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին