«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը սույն թվականի մարտի 12-13-ին Ստամբուլում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ապաքրեականացման շարժման «Վերելք և ապաքրեականացում» տարածաշրջանային հանդիպմանը՝ որպես SWAN կառավարման կոմիտեի փոխնախագահ: Հանդիպումը կազմակերպել էր Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումը (Կոնսորցիում)՝ սկսելով նախաձեռնություն, որը հատուկ ստեղծված է խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության համար: «Վերելք և ապաքրեականացում» տարածաշրջանային հանդիպմանը մասնակցում էին 5 կոնսորցիումային ցանցեր՝ ECOM, EHRA, ENPUD, SWAN, EWNA, և ազգային ներկայացուցիչներ Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից և Լեհաստանից:
Հանդիպումը կառուցված էր 4 առանցքային թեմաների շուրջ, որոնք անդրադառնում են ԼԳԲՏԻՔ անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց և սեքս աշխատողների առջև ծառացած կարիքներն ու մարտահրավերներին։ Այդ թեմաներն էին՝
Տարածաշրջանային հանդիպումը նպատակ ուներ քննարկումներ ծավալել և զարգացնել այս թեմաները՝ որպես ապաքրեականացման շարժման առանցքային բաղադրիչներ, ինչպես նաև վերանայել և վավերացնել ապաքրեականացման հայեցակարգը՝ այն համապատասխանեցնելով ԵԱՏԱ-ի երկրների հատուկ կարիքներին: Հանդիպման արդյունքում մասնակիցները ընտրված երկրների համայնքների ներկայացուցիչների հետ միասին սահմանեցին կոնկրետ թիրախներ, ժամանակացույցեր և ցուցանիշներ՝ ապաքրեականացման հայեցակարգը առաջ մղելու համար։
Հանդիպման արդյունքում մշակվեց՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար առաջնահերթություն է Տրանս ԼԳԲԻՔ անձանց, սեքս աշխատողների և այլ խոցելի խմբերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, և կարևորում է Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի կողմից նման հանդիպումների պարբերական իրականացումը, որոնք նպաստում են ապաքրեականացման հայեցակարգի առաջ մղելուն։
Մարտ 15. 2023 Հայաստան Երևան