Ռազմավարական նպատակ
Կոտրել նորմերը և կարծրատիպերը տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների վերաբերյալ և հասնել սոցիալ-մշակութային փոփոխությունների՝ ներառական հասարակություն կերտելու նպատակով։
Ռազմավարական խնդիրները
- Տրամադրել տեղեկատվություն սեռականության և գենդերի վերաբերյալ տրանսգենդեր համայնքին, սեքս աշխատողներին և հասարակությանը;
- Բարձրացնել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների հիմանխնդիրների մասին իրազեկվածության մակարդակը;
Ծառայություններ
- Պահպանել կազմակերպության կայքը և սոց ցանցերի էջերը;
- Կազմակերպել սոցիալական արշավներ կապված տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրավունքների և գենդերային բազմազանության վերաբերյալ;
- Կազմակերպել մշակութային արշավներ կապված տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների խնդիրների և գենդերային բազմազանության հետ;
- Իրականացնել անձնական և խմբային խորհրդատվություններ կապված սեռականության և գենդերի հետ;
- Մշակել և հրատարակել կրթական նյութեր կապված սեռականության և գենդերի հետ;
- Կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ տրանսգենդեր համայնքի, սեքս աշխատողների, պետական գերատեսչությունների, հանրային լրատվամիջոցների, ուսանողների,անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության և այլոց հետ;
- Մշակել և հրապարակել ամսական էլեկտրոնային ամսագիր տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների հիմնախնդիրների մասին;
- Մասնակցել ազգային, ռեգիոնալ և միջազգային փառատոնների, հավաքների և այլ միջոցառումների;
- Ուսումնասիրել և հետազոտել Հայաստանում մարդկանց վերաբերմունքը տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների հանդեպ։
Սպասվող Արդյունքներ
Հայաստանում տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների հանդեպ խտրականության և բռնության նվազեցում։