EN
>

ԱՅՍՕՐ՝ ՄԱՐՏԻ 8-ԻՆ, ԱՇԽԱՐՀԸ ՆՇՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 8-ին, աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը: Մենք՝ ակտիվիստներս, հուսառատ ենք, որ մտնում ենք պատմության նոր՝ առավել հետաքրքիր մի շրջան, որտեղ ակնկալում ենք գենդերային հավասարակշռություն և հավասարություն: Իսկ մենք ցավոք զգում ենք դրա բացակայությունը Հայաստանում: Մեզ համար կարևոր է, որ ոչ ոք չմնա մարգինալացված:
Տրանսգենդեր կանայք Հայաստանում դեռ ենթարկվում են բռնության և խտրականության հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական ​​մարմինները, ոստիկանության ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները, սպորտի և հանգստի վայրերը, տուն վարձակալելիս և այլն։ Տրանս կանայք ստիպված են անցնել տարբեր պարտադրված բժշկական միջամտությունների միջով, որպեսզի նրանց գենդերային ինքնությունն իրավականորեն ճանաչվի:
Տրանսֆոբիան սրվում է գենդերային հավասարության և հավասարակշռության հասնելու համար քայլեր ձեռնարկելու քաղաքական կամքի բացակայության պատճառով:
Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել գենդերային հիմքով բռնությունների և խտրականության արգելման ուղղությամբ: Տրանսգեներ կանայք և այլ տրանսգենդեր քաղաքացիները, ցավոք, իրենց հայրենիքում անվտանգ չեն զգում, որտեղ ամեն օր ենթարկվում են ծաղրանքի, բռնությունների և նսեմացնող վերաբերմունքի: Տրանսգենդեր անձինք ընդգրկված չեն հասարակական կյանքի և գենդերային հավասարության բարելավման վերաբերյալ քննարկումներում:
Հայաստանի իշխանությունները և հասարակությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն տրանսֆոբիան վերացնելու համար: Տրանսգենդեր անձինք՝ որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ, պետք է լինեն ընդունված և հարգված՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից, ինքնաարտահայտումից և այլ տեսակի սոցիալական վիճակից:
Քանի դեռ մեզանից որեւէ մեկն ազատ չէ, մեզանից ոչ մեկն ազատ չէ:

Ի սոլիդարություն աշխարհի բոլոր կանանց հետ,
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Մարտի 8,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին