EN
>

ԱՅՍՕՐ ԼԵՍԲԻ* ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԱԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ապրիլի 26-ն ամեն տարի նշվում է որպես Լեսբի անձանց տեսանելիության օր։ Այն ուղղված է լեսբի մշակույթի և ԼԲՏԻՔ անձանց տեսանելիության բարձրացմանը և լեսբի անձանց առջև ծառացած խնդիրների վեր հանելուն: Պատմականորեն, լեսբի անձինք կարևոր դեր են խաղացել ֆեմինիստական շարժման մեջ՝ օգնելով հասնել արդարության աշխատավայրերում, տանը և դատարաններում և այլնուր:

Այս տարի Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն համայնքային ապահով տարածքում կազմակերպել էր ֆիլմի դիտում-քննարկում՝ նշելու Լեսբիների տեսանելիության օրը։ Կինոդիտումից հետո նաև քննարկում ծավալվեց՝ նվիրված Հայաստանում լեսբի անձանց առջև ծառացած կարևոր խնդիրներին և մարտահրավերներին: Քննարկման առանցքում էր, թե ինչպես Իրավունքի կողմ ՀԿ-ն և ոլորտում գործող մյուս կազմակերպությունները կարող են նպաստել խտրականության կանխելուն և լեսբի համայնքի զարգացման համար միջավայր ստեղծելուն։
Իրավունքի կողմ ՀԿ-ն շնորհավորում է Լեսբիների Տեսանելիության միջազգային օրը և համերաշխություն հայտնում բոլոր լեսբի անձանց՝ ընդգծելով բազմազանության ճանաչման կարևորությունը։ 

Ապրիլի 26, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին