EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՄԵՆԵՋԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Ադմինիստրատիվ մենեջերի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  1. Ապահովել գնման գործընթացների և ընթացակարգերի ժամանակին կազմակերպումը և համապատասխանելիությունը, իրականացումը՝ գործատուի և դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան,
  2. Ուսումնասիրել և վերլուծել պահանջվող ապրանքների գծով արտաքին շուկան և շուկայական գները, կազմել հարցումներ և ձևակերպել պատվերներ,
  3. Իրականացնել մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն, վարել բանակցություններ մատակարարների հետ՝ համաձայնեցնելով կազմակերպության ղեկավարի հետ։ Իրականացնել և վերահսկել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները,
  4. Կազմել գնումների պլանը՝ համապատասխանեցնելով ղեկավարի հետ,
  5. Կազմակերպել ուղևորափոխադրումները և/կամ բեռնափոխադրումները,
  6. Պատրաստել ընթացիկ և/կամ այլ համապատասխան փաստաթղթեր, և իրականացնել սույն պաշտոնից բխող այլ աշխատանքներ,
  7. Կրել պատասխանատվություն կազմակերպության գույքի պահպանման նկատմամբ,
  8. Իրականացնել  ադմինիստրատիվ-վարչարարական աշխատանքներ, փաստաթղթավորում և պահպանում, արխիվացում,
  9. Կազմակերպել կազմակերպության կոմունալ ծառայությունների վճարման գործընթացները,
  10. Գույքագրել կազմակերպության ապրանքները,
  11. Պլանավորել և կազմակերպել ժողովներ, 
  12. Գրանցել աշխատաժամանակը, հաշվարկել ամսական ժամաքանակը,
  13. Վերահսկել կազմակերպության տեխնիկական անխափան աշխատանքը, հետևել անվտանգությանը և պահպանել բոլոր նորմերը,
  14. Կարողանալ արագ որոշումներ կայացնել կրիտիկական իրավիճակներում և լիարժեք պատասխանատվություն կրել ընդունված որոշումների արդյունքների համար,
  15. Հետևել աշխատանքի պաշտպանության ստանդարտներին, հրդեհային անվտանգության կանոններին, սանիտարական ստանդարտներին,
  16. Կադրերի հետ աշխատելիս օգտագործել հոգեբանության և մասնագիտական ​​էթիկայի հիմունքները, լինել գենդերազգայուն և ունենալ ԼԳԲՏԻՔ անհատների հետ աշխատելու փորձ,
  17. Պահպանել կազմակերպության  կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները,
  18. Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. MC Office-ի իմացություն,
  2. Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  3. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  5. Աշխատանքի պլանավորման հմտություններ,
  6. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի ապրիլի 1-ը՝  նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ մենեջեր»:

Մարտ 19, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին