EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆԱԿԱՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Ծրագրերի օգնականի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ,  12:00-18:30
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  1. Աջակցել կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողություններին և իրականացմանը` կատարելով ծրագրերի ղեկավարի և կազմակերպության ղեկավարի հանձնարարությունները։
  2. Պատասխանատու լինել ծրագրերի գործողություններից բխող աշխատանքների պլանավորման, իրականացման համար, կազմել գործողություններից բխող աշխատանքային պլաններ։
  3. Ծրագրերի ղեկավարի հանձնարարությամբ համակարգել ծրագրերի գործողությունների համապատասխան բաղադրիչները։
  4. Տեղեկացնել ծրագրերի ղեկավարին ծրագրային արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։ Պատրաստել կատարած աշխատանքների մասին ծրագրային հաշվետվություններ։
  5. Ծրագրերի ղեկավարի համաձայնությամբ ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը՝ տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
  6. Ծրագրի ղեկավարին պրակտիկ աջակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում:
  7. Կազմակերպել, ներկայացնել և պահպանել ծրագրի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը:
  8. Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կազմակերպության գործընկերների և գործընկեր կառույցների միջև, ինչպես նաև շահառուների հետ, ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ: 
  9. Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ։ Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց գործիքներ։
  10. Ներգրավվել կազմակերպության համար այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրերում՝ համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքների ու բովանդակային նյութեր ստեղծելու նպատակով։
  11. Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
  12. Մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին։
  13. Մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին։
  14. Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Բարձրագույն կրթություն՝ կառավարման, հաղորդակցության կամ համանման ոլորտներում։
  • Նվազագույնը 2տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ նախագծերի, ծրագրերի համակարգման ոլորտում։
  • Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի իմացություն։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • ԼԳԲՏԻՔ անձանց հետ հաղորդակցման գերազանց հմտություններ, կազմակերպության արժեքներին համապատասխանություն՝ բացառելով տրանսֆոբիան և հոմոֆոբիան։
  • MC Office-ի իմացություն,
  • Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություններ։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև ս.թ. Փետրվարի 15-ը՝  նամակի վերնագրում նշելով «Ծրագրերի օգնական»:

Հունվար 17, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին