EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Համայնքային պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ,  12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  1. կազմակերպել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց համար հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, ինչպես օնլայն, այնպես էլ գրասենյակի տարածքում,
  2. մշտական կապ պահպանել կազմակերպության և համայնքի ներկայացուցիչների միջև,
  3. կազմել ամսական և տարեկան հաշվետվություններ,
  4. մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին,
  5. իրականացնել գրասենյակի հեռախոսավարությունը, պատասխանել նամակներին,
  6. ճշտել գրասենյակ այցելած շահառուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկատվություն, այցելուներին գրանցել մատյանում,
  7. գրանցել շահառուների առաջարկությունները, բողոքները և ներկայացնել դրանք համապատասխան ստորաբաժանումներ,
  8. մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
  9. հետևել գրասենյակային սարքավորումների և գույքի վիճակին և ապահովում է անխափան աշխատանք,
  10. կազմակերպել գրասենյակի տնտեսական, վարչական գնումների հետ կապված աշխատանքները, 
  11. պահպանել կազմակերպության  կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները,
  12. կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. MC Office-ի իմացություն,
  2. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  4. Աշխատանքի պլանավորման հմտություններ,
  5. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 15-ը՝  նամակի վերնագրում նշելով «Համայնքային պատասխանատու»:

Հուլիսի 25, 2023 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին