EN
>

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ,  12:30-18:30
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  1. Սոցիալական խորհրտադվության տրամադրում ԼԳԲՏԻՔ անձանց և նրանց ծնողներին, 
  2. Ստեղծել շահառուների բազա, մշտական կապ պահպանել կազմակերպության և համայնքի ներկայացուցիչների միջև,
  3. Կատարել տնայցեր՝ գնահատելու ԼԳԲՏԻՔ անձանց սոցիալական, տնտեսական վիճակը, դիտարկել ներընտանեկան հարաբերությունները և դրա հիման վրա իրականացնել կարիքների գնահատում, 
  4. Հանդիպումներ կազմակերպել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ելնելով ԼԳԲՏԻՔ անձանց կարիքներից,
  5. Կազմել ամսական և տարեկան հաշվետվություններ,
  6. Մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին,
  7. Շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
  8. Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ,
  9. Մասնակցություն սոցիալական ծրագրերի մշակմանը՝ հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները
  10. Մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
  11. Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան).  գերադասելի է՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ,
  2. Սոցիալական աշխատանքի վերաբերյալ տեսական գիտելիքներ՝ դրանք գործնականում կիրառելու ունակությամբ, 
  3. Խնդիրները ձևակերպելու, լուծելու և դժվարին իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն, 
  4. Դժվարին իրավիճակում գտնվող ԼԳԲՏԻՔ անձանց հետ հաղորդակցվելու և աշխատելու գերազանց ունակություններ,
  5. Հեռախոսավարության և գրասենյակային ընդունված և կիրառվող էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  6. MC Office-ի իմացություն,
  7. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը՝  նամակի վերնագրում նշելով «Սոցիալական աշխատող»:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին