EN
>

Արագ արձագանքման օգնություն բռնությունից տուժած Տրանս անձանց համար

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն Արագ Արձագանքման Կանանց ֆոնդի ֆինանսական առաջկցությամբ նախաձեռնում է արագ արձագանքման օգնության ծրագիր բռնության ենթարկված Տրանս անձանց համար: Ծրագիրը հատուկ նախատեսված է այն տրանս անձանց համար, ովքեր ֆիզիկական, սեռական և/կամ այլ  բռնության են ենթարկվել սույն թվականի ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում և իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին ծանուցել են ոստիկանություն, և ներկայումս գործին ընթացք է տրվել։ 

Այս ծրագրի շրջանակում դիմորդներից պահանջվում է գրավոր դիմում ներկայացնել Իրավունքի Կողմ ՀԿ, որտեղ պարտադիր պետք է նշվի դիմորդի անունը, բռնության դեպքի(երի) ամսաթիվը, բռնության տեսակը, վայրը, մանրամասներ՝ արդյոք բռնությունը դրդված է եղել իրենց գենդերային ինքնությամբ, գենդերային արտահայտմամբ կամ սեռական կողմնորովածությամբ։ Նաև պետք է տեղեկություններ ներառել դեպքի մասին ոստիկանություն ծանուցելուց հետո գործի ընթացքի վերաբերյալ։ Դիմորդները պետք է կարողանան հիմնավորել ֆինանասական օգնության հրատապությունը և նշեն հնարավոր հետևանքները, որ կարող են լինել, եթե օգնությունը չտրամադրվի։ 

Իրավունքի Կողմ ՀԿ-ն ձևավորելու է հատուկ հանձնաժողով, որը պատասխանատու է յուրաքանչյուր դիմումի մանրակրկիտ ուսումնասիրության և կարիքների գնահատման համար: Հանձնաժողովի անդամների կողմից դիմումների ուսումնասիրությունից հետո աջակցության դիմած անձինք պատասխան կստանան տասնօրյա ժամկետում։ Օգնության տրամադրելով՝ Իրավունքի Կողմ ՀԿ-ն փորձում է թեթևացնել այն մարտահրավերները, որոնց բռնության ենթարկված Տրանս անձինք բախվում են այս դժվարին փուլում:

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com

Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

Մայիսի 02․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին