EN
>

ԲԱՑ ԿԱՆՉ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցի ընդունելությունների մեկնարկի մասին, որը իրականացվելու է Պատերազմի և Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի (IWPR) ֆինանսական աջակցությամբ։ Դպրոցը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Տրանս և ԼԳԲԻՔ+ համայնքի անդամներին նոր գիտելիքներ ձեռք բերել կառավարության, քաղաքապետարանների, քաղաքական կուսակցությունների և այլ պետական մարմինների գործունեության վերաբերյալ, և կզարգացնի նրանց կողմից որոշումների կայացմանը մասնակցելու կարողությունները։ 

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցի շրջանակում 30 Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի անդամներ և ակտիվիստներ Երևանից և մարզերից կմասնակցեն 10-օրյա դասընթացի, որը բաժանված կլինի երկու 5-օրյա կուրսերի, դասընթացները կվարեն քաղաքագիտության, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտների փորձառու մասնագետներ։ 

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցի շրջանակում տեղի կունենան դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  • մարդու իրավունքներ և դրանց պաշտպանության մեխանիզմներին,
  • շահերի պաշտպանության
  • միջազգային կառույցները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությունը խթանող օղակ
  • հանրային քաղաքականություն
  • աշխատանք պետական մարմինների հետ 
  • մասնակցություն ընտրություններին, տեղական ինքնակառավարական մարմինների որոշումների կայացմանը
  • կազմակերպչական կառավարում և առաջնորդություն
  • որոշումների կայացում
  • ռազմավարական հաղորդակցություն
  • հրապարակային խոսքի ձևակերպում ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրների վերաբերյալ
  • ուղերձների ձևակերպում 
  • արշավների և միջոցառումների կազմակերպում 
  • բանավեճ, ելույթ, հարցազրույց:

Ո՞վ կարող է մասնակցել։
Դպրոցին կարող են դիմել Երևանից և ՀՀ տարբեր մարզերից 18 տարեկանը լրացած տրանս ԼԳԲԻՔ անձինք, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ և համակիրներ։

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցին դիմելու համար խնդրում ենք  լրացնել կից հայտը։ 

Այս ծրագրի իրականացման կանխադրյալներից է հանդիսացել այն հանգամանքը, որ Հայաստանում Տրանս ԼԳԲԻՔ+ անձինք հաճախ բախվում են խնդիրների դպրոցներում և բուհական հաստատություններում՝ հաճախ կիսատ թողնելով կրթությունը, ինչի արդյունքում համայնքի շատ անդամներ հնարավորություն չունեն ծանոթանալու վերը նշված թեմաներին և մասնակցելու որոշումների կայացմանը: Իրականացնելով այս կրթական ծրագիրը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կխթանի ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների կարողությունների զարգացմանը և հնարավորություն կընձեռի ակտիվորեն մասնակցելու տեղական և պետական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին։  

Ծրագիրն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության թիմի կողմից կազմակերպվող շահերի պաշտպանության հանդիպումներին, որոնց ընթացքում կհանդիպեն փորձագետների ՄԱԿ-ից, ԵԽ մարմիններից, դեսպանատներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ նպատակ ունենալով իրականացնել շահերի պաշտպանություն գենդերի իրավական ճանաչման, հորմոնաթերապիայի  հասանելիության և այլ առաջնային հարցերում առաջխաղացման հասնելու նպատակով:

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցը ստեղծվել է Հիմնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության Կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։

Կապ մեզ հետ՝
Հեռ.՝ (+374) 11 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com

Նոյեմբերի 9, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին