EN
>

ԳՈՂԱՑԵԼ ԷԻՆ ՏՐԱՆՍ ԱՆՁԻ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ

Կազմակերպություն դիմած տրանս անձ Ա․Ե․-ն հայտնել էր, որ իր հաճախորդը, գտնվելով իր տանը, 2023 թվականի հունվարի 28-ին իր տան
հյուրասենյակի սեղանի վրայից գաղտնի հափշտակել էր իր հեռախոսը՝ պատճառելով 800․000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ա․Ե․-ի հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասով։
Այնուհետև կազմակերպության փաստաբանը տրամադրեց խորհրդատվություն տրանս անձ Ա․Ե․-ին, ինչպես նաև կապ հաստատեց քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննիչի հետ։
Կազմակերպության փաստաբանների աշխատանքի արդյունքում քննիչի կողմից որոշում կայացվեց Ա․Ե․-ին վերադարձնել իր մոտ գտնվող իրեղեն ապացույց հեռախոսը, որով բավարարվեց տրանս անձ Ա․Ե․-ի պահանջը՝ իր մոտից գողացված բջջային հեռախոսը վերադարձվեց տիրոջը։
 
Փետրվարի 28,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին