EN
>

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԼԳԲՏԻՔ+ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2024թ․ հունվարի 25-ին տեղի ունեցավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի իրավիճակը Հայաստանում» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որի ընթացքում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի իրավիճակը Հայաստանում» հետազոտության և կազմակերպության 2023 թ․-ի իրավական զեկույցի շնորհանդեսները։ 

Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից, Մեծ Բրիտանիայի դեսպանատնից,  Democracy International-ից, UNAIDS-ից, Շվեյցարիայի դեսպանատնից, ՀՀ Արդարադատության Նախարարությունից, Հայաստանում Եվրոպական Միությունից, Kvinna till Kvinna հիմնադրամից, Փինք իրավապաշտպան ՀԿ-ից, Հայաստանում կանանց հիմնադրամից, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ից, Սեռական բռնությունների ճգնաժամային կենտրոնից ՀԿ-ից, Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան ՀԿ-ից, Կանանց օրակարգ ՀԿ-ից, Տրանս իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամից, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ից, ինչպես նաև Տրանս ԼԳԲԻՔ անձինք, համակիրներ և ընտանիքի անդամներ:

               

Հանդիպման պաշտոնական բացումը կատարեց  «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ՀԿ-ի և անձամբ իր անունից ողջունեց կլոր-սեղան քննարկման մասնակիցներին, երախտագիտություն հայտնեց գործընկերներին և աջակիցներին՝ հանդիպմանը ներկա լինելու և Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության տարբեր գործընթացներում շարունակական աջակցության համար։ 

Այնուհետև խոսքը փոխանցեց կազմակերպության փաստաբաններ Արթուր Մարգարյանին և Սոնա Հարությունյանին, ովքեր ներկայացրեցին կազմեկերպության կողմից 2023թ․-ի ընթացքում կատարված «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի իրավիճակը Հայաստանում» հետազոտության արդյունքները, որը իրականացվել էր ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ, և նպատակ ուներ լուսաբանել և վերլուծել Հայաստանում ԼԳԲՏԻՔ+ անձանց շրջանում ընտանեկան բռնության դեպքերի տարածվածությունը, արտահայտման ձևերը և տեսակները, ինչը թույլ է տալիս գնահատել ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ բռնության տարածվածությունը՝ ըստ բռնության տեսակների, հաճախականության, օրինաչափության, ինչպես նաև բացահայտել բռնություն գործադրողի կողմից այն գործադրելու դրդապատճառներն ու շարժառիթները, բռնության ֆիզիկական, հուզական և հոգեբանական հետևանքները բռնության զոհերի վրա։ Փաստաբանները ներկայացրեցին նաև հետազոտության արդյունքների վրա հիմնված առաջարկությունների ցանկ, որոնք ուղղված էին ՀՀ ազգային ժողովին, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին, խմբակցություններին և ՀՀ Կառավարությունը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանին։ Հետազոտության ավարտին ներկաները ներգրավվեցին հարց ու պատասխանի և քննարկման փուլում, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ներկայացուցիչը,  ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԼԳԲՏԻՔ ակտիվիստներ, որոնք ընդգծեցին, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր լուծել Տրանս ԼԳԲԻՔ անձանց խնդիրները։

                                                      

Ամփոփելով հանդիպումը՝ Լիլիթ Մատիրոսյանը նշեց, որ հունվարի 25-ը առանձնահատուկ օր է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար, քանի որ լրանում է կազմակերպության հիմնադրման 8-ամյակը, և այս տարիների ընթացքում  կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված է եղել խթանելու Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների անդամների սոցիալական ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում, իրավապաշտպանությանը, համայնքի անդամների առողջության և բարեկեցության ապահովմանը։ Շնորհակալություն հայտնելով բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, Տրանս ԼԳԲԻՔ համայնքին և աջակիցներին՝ կազմակերպության կողքին լինելու, հավասարության և արդարության համար պայքարելու համար՝ Լիլիթ Մարտիրոսյանը  բոլոր ներկաներին հրավիրեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության 8-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությանը։             

Կլոր-սեղան հանդիպումն իրականացվել է ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական օժանդակությամբ։

Հունվար 26, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին