EN
>

ԻԿՀԿ աշխատակիցները փետրվարի 20-ից մարտի 10-ը աշխատանքային այցով գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական կազմակերպության աշխատակիցները փետրվարի 20-ից մարտի 10-ը աշխատանքային այցով գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Աշխատակիցները հանդիպումներ ունեցան գործընկեր կազմակերպությունների ( National Endowment for Democracy, Urgent Action Fund | For Women’s Human Rights, Human Rights Campaign, Global Fund for Women, Freedom House, Astraea Lesbian Foundation For Justice, National Democratic Institute, GALAS LGBTQ+ Armenian Society) ներկայացուցիչների հետ, ովքեր տարիներ շարունակ աջակցում են մարդու իրավունքների և ժողովրդավարության կառուցման աշխատանքներին ՀՀ-ում։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ինչպես ՀՀ-ում ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրների, դրանց լուծման ուղիների, այնպես էլ արդյունավետ համագործակցության ուղիների մասին:

Հանդիպումներին զուգահեռ մարտի հինգին Լոս Անջելես շրջանի Գլենդել քաղաքում Լիլիթ Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ հայ ամերիկաբնակ ԼԳԲՏԻՔ անձանց և համակիրների հետ, որը հնարավոր դարձավ իրականացնել ԳԱԼԱՍ-ի հետ համագործակցությամբ և օգնությամբ։

Հանդիպման ընթացքում խոսեցինք Հայաստանում ԼԳԲՏԻՔ անձանց իրավիճակից, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից, մեր հաղթանակներից և ապագա քայլերից, քննարկեցինք, թե ինչպես կարող են ԱՄՆ-ում բնակվող աջակիցներն աջակցել Հայստանում ապրող ԼԳԲՏԻՔ անձանց։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն կարևորում է նմանատիպ հանդիպումները գործընկեր կազմակերպությունների և աջակիցների հետ, որը նպաստում է ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի որակի բարելավմանը և իրավունքների պաշտպանվածությանը ՀՀ-ում։

Մարտի 14,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին