EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԼԳԲՏՔԻ+ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն «Human Rights Campaign»-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել էր «Պաշտպանում ենք մեր իրավունքները» թեմայով եռօրյա դասընթաց՝ աջակցելու և հզորացնելու ՀՀ տարբեր մարզերում բնակվող ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներին՝ նպատակ ունենալով մասնակիցներին տրամադրել հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքներն առաջ մղելու համար:
Դասընթացը ներառում էր մի շարք թեմաներ, այդ թվում՝ հաղորդակցման հմտությունները և արդյունավետ շահերի պաշտպանության ռազմավարությունը: Մասնակիցները ծանոթացան հաղորդակցության հիմնական դրույթներին, տեսակներին, դրանց ազդեցությանը և արդյունավետ հաղորդակցման սկզբունքներին: Նրանք նաև տեղեկատվություն ստացան հաղորդակցման խոչընդոտների մասին, որոնց հաճախ են ԼԳԲՏՔԻ+ անձինք բախվում և սովորեցին՝ ինչպես ձևավորել արդյունավետ փոխհարաբերություններ իրենց թիրախային լսարանի հետ, ձեռք բերել հավատ և վստահություն:
Բացի այդ, մասնակիցներն ուսումնասիրեցին շահերի պաշտպանության հաջողված արշավները և տեղեկացան այն քայլերի մասին, որոնք պետք է նախաձեռնել և իրականացնել հաջողության հասնելու համար: Կարևորություն տրվեց հիմնական խնդիրների բացահայտման, ռեսուրսների մոբիլիզացման և պաշտպանության ջանքերի ազդեցության գնահատման ունակությունների ձևավորմանը: Քննարկվեցին նաև շահերի պաշտպանության ռազմավարությունները, մարտավարությունը և գործիքները, համայնքների մոբիլիզացումը և ցանցերի ստեղծումը այդ աշխատանքների ընթացքում հաջողության հասնելու համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները նախաձեռնել են մի շարք գործողություններ իրենց համայնքներում՝ աշխատելով լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները:
Այս դասընթացի շնորհիվ մենք կարողացել ենք մեկ քայլով առաջ մղել Հայաստանում ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների պաշտպանությունը։

Ապրիլի 10,2023 Armenia,Yerevan

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին