EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ. ԿԱՊ ՎԱՂՎԱ ՀԵՏ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021 թվականի մարտի 15-18-ը իրականացրեց քառօրյա դասընթաց տրանսգենդեր ակտիվիստների համար:

Դասընթացին մասնակցում էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերց 18-30 տարեկան քսան երիտասարդ տրանսգենդեր ակտիվիստներ, որոնք Հայաստանում պայքարում են տրանսգենդեր անձանց պաշտպանության, անվտանգության և բարեկեցության համար:

Դասընթացի նպատակն էր հզորացնել և զարգացնել երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստների կարողությունները մարդու իրավունքների, շահերի պաշտապնության և ջատագովության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանում երիտասարդ տրանսգենդեր անձանց անվտանգությանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և բարեկեցությանը:

Քառօրյա դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպիսիք են տրանս անձանց իրավունքները ոստիկանությունում, սոցիալական մեդիայում, խարան և խտրականություն, առաջնորդութան կառավարման հմտություններ, գենդերային ինքություն և սեռական կողմնորոշվածություն, ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր, Եվրոպական կոնվենցիաներ, Տրանս անձանց իրավիճակը Հայաստանում, անհատական անվտանգություն և ինքնապաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանության համար տեղական և միջազգային կազմակերպությունների դերը, Տրանսգենդեր անձանց մտավոր առողջության և պաշտպանության մեխանիզմները և լուծման ուղղիները,  ընտանիքի անդամների շահերի պաշտպանության մեխանիզմները, ապահովության և անվտանգության հարցերը։

Դասընթացը մեկնարկեց Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը, հանդես եկավ բացման խոսքով, կարևորեց Տրանսգենդեր երիտասարդների շրջանում կրթությունը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ներգրավվածության համար։

Լիլիթը ներկայացրեց կազմակերպության իրավապաշտպան, սոցիալական և մարդասիրական գործունեությունը Տրանգենդեր անձանց շրջանում։

Բացման խոսքում անդրադառնալով բոլոր մասնակիցներին՝ նշեց, որ խրախուսում է յուրաքանչյուր մասնակցի ակտիվիստական գործունեությունը և հավելեց, որ յուրաքանչյուր տրանսգենդեր անձ պետք է պայքարի իր և տրանսգենդեր համայնքի անվտանգության, բարեկեցության համար, կառուցի ամուր ժողովրդավարություն և արժանապատիվ ապրելու հնարավորություն՝ զերծ խարանից և խտրականությունից:

Առաջին օրը մասնակիցները սովորեցին Եվրոպական լավագույն առաջնորդության մոդելները, կառավարման հմտությունները և մեթոդները, ձեռք բերեցին ջատագովության մակարդակների, դրա իրականացման և արշավների կազմակերպման մեթոդների վերաբերյալ տեսական գիտելիքներ: Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է ջատագովության գործընթացներում ներգրավել համայնքային նախաձեռնություններ, մասնագետներ և տարբեր այլ խմբեր: Այնուհետև, մասնակիցները բաժանվելով խմբերի, կատարեցին գործնական աշխատանքներ առաջնորդության և ջատագովության թեմաներով: Մասնակիցներն առաջարկեցին օգտագործել իրենց ստացած գիտելիքները օգնելու կազմակերպությանը ջատագովություն իրականացնելիս:

Դասընթացի երկրորդ օրը շարունակելով քննարկումները մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ատելության խոսքի, սեռական կողնորոշվածությամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված բռնությունների մասին, մասնակիցները  ներկայացրին, որ ՀՀ-ում սոցիալական հարթակներում պարբերաբար ենթարկվում են ատելության խոսքի, կիսվեցին իրենց պատմություններով, որ բազմիցս դիմել են ոստիկանություն, դատարաններ, սակայն իրենց խնդիրները լուծումներ չեն ստացել, սակայն նրանք հավելեցին, որ անկախ ամեն ինչից շարունակելու են պայքարել իրենց իրավունենքների և ազատությունների համար: Շնորհակալություն հայտնեցին կազմակերպության փաստաբանից, որը մասնակցում է յուրաքանչյուր տրանսգենդեր անձի դատական նիստերին, ապահովվում է ներկայացուցչություն ոստիկանանական բաժանմունքներում՝ պաշտպանելով յուրաքանչյուրի իրավունքները և շահերը:

Մասնակիցները ցանկություն հայտնեցին մշակել նոր գրքույկ, որի մեջ զետեղված կլինեն իրենց նկատմամբ հնչեցվող ատելության խոսքերը՝ հասարակության և պետության ուշադրությունը սպառնալիքներին և ատելության կոչերին գրավելու համար:

Դասընթացի կարևոր և անհրաժեշտ թեմաներից էր տրանսգենդեր անձանց անվտանգության թեմայով քննարկումը: Մասնակիցները կիսվեցին անհատական պատմություններով, որտեղ պատմում էին իրենց դեմ ուղղված հանցագործությունների և բռնությունների մասին, և թե ինչպես են դիմակայել և հաղթահարել տրանսաֆոբիան ՀՀ-ում:

Բոլոր մասնակիցները ձեռք բերեցին մանրամասն տեղեկատվություն, թե ինչպես ինքնապաշտպանվել, ունենալ գիտելիքներ անվտանգության վերաբերյալ, յուրաքնչյուրի հետ մշակվեց անհատական անվտանգության ուղեցույց: Բացի այդ, մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ, թե ինչպես պետք է վարվել սպառնալիքների դեպքում և խուսափել սեռական կողմնորոշվածության ու գենդերային ինքնության հիմքով բռնություններից։ Քննարկեց, թե ինչպես կարելի է ընտանիքի անդամներին ներգրավել Տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց իրավունքների պաշտպանության շարժումներում։

Հաջորդեց Տրանգենդեր և սեքս աշխատող անձանց անձնական պատմություններ խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ներկայացումը։ Խոսում էին մասնակիցները, ներկայացնելով այն դժվարությունները, որոնց հանդիպել են կյանքի ընթացքում։ Յուրաքանչյուրը կիսվեց իր պատմությամբ և ծանոթացավ մյուսների պատմության հետ։ Մասնակիցները պատմեցին իրենց ուղղված մի շարք բռնությունների, խտրականության, ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին։ Այնուհետև, խոսելով ինքնապաշտպանությունից, երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստները կարևորեցին համախմբվածությունն ու Տրանսգենդեր համայնքի հզորացումը։

Մասնակիցների պատկերացումները և ստացված գիտելիքները բարձրացնելու համար կազմակերպվեց դատախաղ, որտեղ մասնակիցները բաժանվեցին հայցվոր և պատասխանող կողմերի, ընտրվեցին դատավորներ, դատախազներ, վկաներ, ընտրվել էր «Տրանսգենդեր անձը ենթարկվել է բռնության փողոցում» թեման: Մասնակիցները, խաղալով դատախաղը, ավելի շատ պատկերացում կազմեցին, թե դատարաններում և ոստիկանության բաժանմունքներում ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք սովորեցին ինչպես մշակել հայցեր, դիմումներ, բողոքներ, պատկերացում կազմեցին դատարանների դերի մասին, որ դեպքում բողոքարկել և որ ատյաններում, տեղեկացան եվրոպական դատարանի նշանակության մասին և որ դեպքերում է անհրաժեշտ դիմել եվրոպական դատարան, ծանոթացան եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք վերաբերում էին տրանսգեդենդեր անձանց:

Դասընթացի վերջին օրը մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտավոր առողջության պահպանման և ինքնախնամքի մասին, և յուրքանչյուրը պատմեց հոգեբանական բռնությունների մասին ընտանիքի, ուսուցիչների, ընկերների, հարևանների, պաշտոնյանների և հասարակության այլ խմբերի կողմից, առաջարկվեց, որ պարբերաբար տրամադրվեն հոգեբանական, սոցիալական աջակցություններ, որոնք ուղղված կլինեն տրանսգենդեր անձանց հոգեկան առողջության պահպանմանը և ինքնախնամքին:

Այնուհետև, ծանր օրվա ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը մասնակիցների հետ կազմակերպեց մեդիտացիա:

Դասընթացի ավարտին Իրավունքի կողմ ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը իր երախտագիտության խոսքը հղեց երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստներին, ապա հանձնեց վկայականները և խրախուսեց երիտասարդ Տրանսգենդեր անձանց մասնակցությունը իրավունքների պաշտպանության, բարեկեցիկ ապագայի ձևավորման գործընթացներում։

Երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստները ցանկություն հայտնեցին խոսել դասընթացի թեմաների, ձևաչափի, կազմակերպման, ինչպես նաև իրենց զգացողությունների մասին, որոնք ունեցել են դասընթացի օրերին։

Մեջբերումներ մասնակիցների խոսքերից.

«Շնորհակալություն կազմակերպիչներց, այս ամենը անել այստեղ՝ Հայաստանում, շատ բարդ է ու դժվար» – տրանս կին:

«Ես վերջապես կարողացա ինքնարտահայտվել այստեղ, այս անվտանգ միջավայրում գտա ինձ, այնքան ուրախ եմ, որ գտա ձեզ, ի՛մ տրանսգենդեր ընկերներ, ես հիմա ուժեղ եմ ձեզանով» – տրանս կին:

«Շնորհակալ եմ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ ողջ անձնակազմին այս ամենը մեզ համար անելու համար, ցանկանում եմ շարունակական բնույթ կրի այս ամենը, քանի որ ինձ տալիս եք կրթություն, որը ես չեմ ստացել դպրոցում կամ այլ վայրում խտրականության պատճառով» – տրանս կին:

«Շնորհակալ եմ այսքան գիտելիքների համար, ես հագեցած եմ գիտելիքներով» – տրանս կին:

«Իմ հայրիկն ինձ ասում է՝ քեզ պետք է փոխեմ, դու դառնաս տղա, բայց ես արդեն գիտեմ ինչպես ստացածս գիտելիքներով կրթեմ հայրիկիս ու մնացած այն մարդկանց, ովքեր մեզ անվանում են հիվանդներ» – տրանս կին:

«Անվտանգությունն անգին է, ու ես արդեն հստակ պլաններ ունեմ՝ ինչպես պաշտպանել ինձ ու այն բոլորին» – տրանս տղամարդ:

«Շատ դժվարությամբ էի որոշում կայացնում գամ սեմինարին, թե ոչ, կարծում էի սխալ կհասկացվեմ, քանի որ երբևիցէ չեմ ունեցել այսպիսի հնարավորություն՝ հայտնվել տրանսգենդեր անձանց շրջանում, բայց սխալվեցի, կարծես նոր եմ ծնվում, դուք ինձ ապրելու թևեր տվեցիք» – տրանս կին:

«Ես այնքան բարդ էի պատկերացնում, երբ լսում էի առաջնորդություն բառը, բայց հիմա կարող եմ ասել, որ առաջնորդ եմ» – տրանս տղամարդ:

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն հավաստիացնում է, որ սույն դասընթացը քայլ է դեպի տրանսգենդեր անձանց բարեկեցության ապահովմանը, նրանց ներդաշնակ և անվտանգ կյանքի որակի բարձրացմանը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և հավասարության կառուցմանը:

Այժմ մասնակիցներն առավել տեղեկացված են մարդու իրավունքների և հավասարության  համար ջատագովություն և քարոզչություն իրականացնելու հմտություններից և, անխոս, երկխոսություն և համագործակցություն են հաստատելու տրանսգենդեր համայնքի և ՀԿ ներկայացուցիչների միջև` համատեղ համագործակցության և ակտիվ քաղաքացիական մասնակցության միջոցով խտրականության դեմ առավել արդյունավետորեն պայքարելու համար:

Դասընթացն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Հանդիպման ընթացքում հնչեցրած տեսակետները չեն արտահայտում որևէ կողմի պաշտոնական կարծիքը:

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ

Մարտի 24, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին