EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

«Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն, 2021թ.-ի հունվարի 25 ին նշեց իր գործունեության հինգ ամյակը։ Կազմակերպության՝ արդեն ավանդույթ դարձած տարեկան հանդիպմանը բացի աշխատակազմից և խորհրդից հրավիրված էին գործընկերներ քաղաքացիական հասարակության սեկտորից, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, դեսպանատան աշխատակիցները, ներկայացուցիչներ տրանս համայնքից։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ԼԳԲՏԻՔ համայնքի ծնողները։ 

  • Ինձ համար մեծագույն պատիվ է նախագահել Հայաստանում և հարավային Կովկասում առաջին տրանս համայնքահեն կազմակերպությունը։ Այսօր մենք տոնում ենք կազմակերպության անցած ծանր, բայց արդյունավետ հինգ տարիները։ Սա բոլորիս ձեռքբերումն է՝ համայնքի, աշխատակազմի, կամավորների և աջակիցների։ Կազմակերպության գոյությունը փաստում է մեր համայնքի կարիքների գոյությունը, որոնք լուծելու համար մենք ամեն օր ջանասիրաբար աշխատում ենք և դեռ շարունակելու ենք։ Գենդերային հավասարությունը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և ժողվորդավարության հենքն է – այսպես բացեց կազմակերպության տարեդարձի արարողությունը ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ 

Միջոցառման ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց նախորդ տարվա գործունեության ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները, որոնք արդեն հասանելի են կազմակերպության կայքում։  Տիկին Մարտիրոսյանը ներկայացրեց նաև վերջերս իրակացված ռազմավարական և ջատավոգության պլանավորման նախնական տարբերակները գալիք հինգ տարիների համար, որոնք շուտով նույնպես հասանելի կլինեն կայքում։ 

Համայնքի ծնողները հայտնեցին իրենց երախտապարտությունը ՀԿ-ին և անձամբ Լիլիթ Մարտիրոսյանին՝ իրենց զավակաների կողքին կանգնելու և անշահախնդրորեն աջակցելու համար. «Կազմակերպության գոյությունը շատ կարևոր է ոչ միայն մեզ և մեր երեխաների անտվանգության համար, այլ նաև այն անգնահատելի ներդրում է ունենում հասարակության փոփոխության և զարգացման գործում», – նշեց ծնողներից մեկն իր ելույթում։ 

Միջոցառման ժամանակ կազմակերպության նախագահը նաև հանձնեց հատուկ շնորհակալագրեր հետևյալ անձանց և խմբերին՝

  • «Պատվի շարժումը» ազատական, բարեփոխական շարժման ղեկավար Աշոտ Գևորգյանին 2020թ. ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն անվերապահորեն աջակցելու և կազմակերպութունը հզորացնելու համար։
  • Տրանս ակտիվիստ Մոնիկա Սարկիսյանին 2020թ. ընթացքում տրանս անձանց տեսանելիությունը բարձրացնելու և կարծրատիպեր կոտրելու համար:
  • Տրանս ակտիվիստ Մարիա Աթաբեկյանին 2020թ. ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ առաջնագծում կանգնելու, ԼԳԲՏԻՔ անձանց և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության համար պայքարելու համար:
  • «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ֆոնդհայթայթման և հաղորդակցման պատասխանատու Մամիկոն Հովսեփյանին 2020թ․ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ արդյունավետորեն համագործակցելու և ջանքեր ուղղելու ԼԳԲՏԻՔ անձանց բարօրության ապահովության համար։
  • ԼԳԲՏԻՔ անձանց ծնողների խմբին 2020թ. ընթացքում ԼԳԲՏԻՔ անձանց ընտանեկան խնդիրները բարձրաձայնելու և արդյունավետ լուծումներ գտնելու համար:
  • Համախոհ Օլյա Նալբանդյանին 2020թ. ընթացքում տրանս և ԼԳԲԻՔ համայնքին աջակցելու և հասարակական կարծիքի վրա դրական ազդեցություն թողնելու համար:

Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հանձնեց Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից Լիլիթ Մարտիրոսյանին շնորհված «Մարդու իրավունքների կակաչ 2020» արձանիկի բնօրինակը։ 

«Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն շնորհակալություն է հայտնում այս հինգ տարիների ընթացքում կազմակերպության առաջընթացում ներդրում ունեցած բոլոր կազմակերպություններին և անհատներին և վերահաստատում իր առջև դրված խնդիրների լուծման շարունակականությունն ու անընդհատությունը՝ հանուն սեքս աշխատողների և տրանս անձանց իրավունքների։ 

Փետրվարի 12 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին