EN
>

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ. Իրավական Ամփոփագիր

Գործի վարույթը ՄԻԵԴ-ում.

Լիլիթ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ, Կոնվենցիայի 3,6,8,13 հոդվածների խախտումների ճանաչում:

Քաղաքացիական գործեր․

1․Ա․Ա․-ն ընդդեմ «Իսկանդեր» ՍՊԸ-ի՝ աշխատանքային հարաբերությունները ծագած ճանաչելու և աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։

Քրեական գործեր (դատական փուլում)

1․Գ․Թ․-ն ենթարկվել է ծեծի, նրան պատճառվել է նյութական և բարոյական վնաս, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118 և 185 հոդվածներով, Գ․Թ․-ն ճանաչվել է տուժող և գործը գտնվում է դատաքննության փուլում։

2․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով, գործը գտնվում է դատաքննության փուլում։

3․ Գ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243․1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Կոտայքի մարզի դատարանը նշանակել է պատիժ 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել։ Դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Նշանակված է դատական նիստ 25․04․2022թ․-ին։

Քրեական գործեր (նախնական քննության փուլում)

1․ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով հարուցված քրեական գործով սեքս աշխատող Ա․-ն ճանաչվել է տուժող։

2․ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում տեղի են ունեցել հանցագործության նոր դեպքեր, արդյունքում փաստաբանի կողմից ներկայացված բողոքների արդյունքում հարուցվել են ևս երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 340 և 110 հոդվածներով։ Է․Խ․-ն ճանաչվել է տուժող։

3․ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված, Մ․Կ․-ն ներգրավվել է որպես մեղադրյալ։

4․ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված, Դ․-ն ճանաչվել է տուժող։

5․ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդված, Մ․-ին առաջադրվել է մեղադրանք։

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մաս, տուժող Ա․Ք․

Քրեական գործեր (մինչդատական վարույթի փուլում).

1․Ա․Ք․-ն դիմել է ոստիկանություն ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական գործ հարուցելու համար նոր երևան եկած հանգամանքի ուժով։ Մի շարք բողոքարկումներից հետո փաստաբանի ջանքերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը և գործն ուղարկել նոր քննության։

2․Ա․Ք․-ն դիմել է ոստիկանություն ընդդեմ իր նախկին փաստաբանի՝ նրա կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու կասկածանքով։ Ոստիկանությունը և դատարանը մերժել են բողոքները և այժմ գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

3․Գործը վերաբերում է Նարեկ Մալյանի կողմից Կուբայի քաղաքացիների վերաբերյալ անձնական բնույթի բժշկական տվյալներ հրապարակելու մասին, առ այն, որ Ն․ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստան են ժամանալ Կուբայի քաղաքացիներ, ովքեր հիվանդ են ՁԻԱՀ-ով և խնդրել են Հայաստանում փախստականի կարգավիճակ։ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի կողմից ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին, Նարեկ Մալյանի կողմից անձնական տվյալներ հրապարեկոլւ վերաբերյալ, սակայն ոստիկանությունը մերժել էր քրեական գործի հարուցումը, որն էլ բողոքարկվել է դատարան։

Վարչական գործեր․

Կ․ Ա․-ն ընդդեմ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ, համապատասպան վարչական ակտ, այն է՝ Հայցվոր Կ․ Ա․-ի ծննդյան թիվ 870 ակտում սեռի վերաբերյալ գրառումը փոխել, իգականը ուղղել արական գրառումով, ընդունելուն պարտավորեցնելու և պատասխանողի 17.12.2018թ. եզրակացությունը վերացնելու պահանջի մասին գործով։ Գործը գտնվում է վճռաբեկ դատարանում։

Ապրիլ 12, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին