EN
>

Կլոր սեղան քննարկում

 

2018թ.-ի դեկտեմբերի 14-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էր «Հայաստանում տրանսգենդեր անձանց շրջանում սեռական և վերարտադրողական առողջության պահպանման և իրավունքների իրավիճակի վերաբերյալ» կլոր սեղան քննարկում։ Հանդիպումը կազմակերպվել էր Խոցելի Խմբերի Առողջության Եվրասիական Ցանցի ֆինանսավորմամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերում տրանսգենդեր անձանց կարիքների խթանում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը ներկա էին «Իրավունքկի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակազմը, «Խոցելի խմբերի Առողջության Եվրասիական Ցանցի» գործադիր տնօրենը, ՀՀ-ում Անգլիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը և քաղաքականությունների աջակցման մասնագետ Մարիամ Բաղդասարյանը, ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի պետ Մարինե Ասրյանը,«Հնարավորոթյունների հավասարություն» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սեմ Ղուկասյանը և այլ հարգարժան հյուրեր։

Հանդիպման հանդիսավոր բացումը կատարեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի Ծրագրերի ղեկավարը ներկայացրեց կատարված հետազոտությունն ու դրանից բխող առաջարկությունները։ Նեկայացվեց նաև հետազոտության հիմքով նկարված տեղեկատվական տեսահոլովակը։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի  հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Մարիամ Կուրշուդյանն էլ ներկայացրեց հանդիպման օրակարգի մյուս կարևոր հարցը, որն էր ՀԿ-ի թարմացված կայքի ցուցադրությունը ներկաներին։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլորին՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Հետազոտությունը կարող եք գտնել մեր կայքում:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին