EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-Ն ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՏՐԱՆՍ ԵՒ ԼԳԲԻՔ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿՈՊՏՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՆՈՐ ՕՐԵՆԱԳԾՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

Սույն թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման ընդունել է նոր օրինագիծ, որը բացառապես արգելում է ցանկացած «բժշկական միջամտություն՝ ուղղված անձի սեռը փոխելուն», ինչպես նաև անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը տրանս անձանց համար պաշտոնական փաստաթղթերում և հանրային գրառումներում։
Ցավոք, այս օրինագիծը Ռուսաստանի Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի իրավունքների սահմանափակման միակ դեպքը չէ․ վերջին տասնամյակում Ռուսաստանում գրանցվել է օրենսդրական զարգացումների մտահոգիչ էսկալացիա, ինչը խորապես խախտում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց իրավունքները։ 2013 թվականին «գեյ քարոզչության» օրենքի ընդունմամբ սկսվեցին ԼԳԲՏԻՔ համայնքի դեմ պետական հալածանքները, որոնք շարունակվում են մինչ օրս: Այս նոր օրինագծի հնարավոր հետևանքները չափազանց մտահոգիչ են՝ փորձագետները պնդում են, որ այն կբերի տրանս անձանց շրջանում ինքնասպանությունների թվի աճի։ Բացի այդ, հորմոնային թերապիայի արգելքը կարող է հանգեցնել հորմոնային դեղորայքի սև շուկայի ստեղծմանը՝ վտանգի տակ դնելով տրանս անձանց առողջությունն ու անվտանգությունը: Խիստ մտահոգիչ է նաև, որ օրինագիծը անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը, ինչը տրանս անձանց իրավական անորոշության մեջ է դնում և ավելի խոցելի դարձնում խտրականության, ոտնձգությունների և բռնության նկատմամբ:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն, որպես տրանս և սեքս աշխատողների համայնքահեն իրավապաշտպան կազմակերպություն, խստորեն դատապարտում այս օրինագծի ընդունումը Ռուսաստանում, որը էլ ավելի է մարգինալացնում և խտրականություն ենթարկում Տրանս և ԼԳԲԻՔ համայնքին:  Տրանսսպեցիֆիկ առողջապահությունը համապարփակ առողջապահական խնամքի էական բաղադրիչ է, որը խթանում է  տրանս անձանց հոգեկան առողջությանը և սոցիալական ներառականությանը։ Սահմանափակելով տրանսսպեցիֆիկ առողջապահությունը և գենդերի իրավական ճանաչումը՝ օրինագիծը քայքայում է քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը և հավերժացնում խտրականությունը ու բռնությունը Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ: 

Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում Ռուսաստանի Տրանս և ԼԳԲԻՔ անձանց, որոնց իրավունքներն ու բարեկեցությունը այսօր վտանգի տակ են: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, Ռուսաստանի կողմից Ուկրաինաի վրա հարձակումից ի վեր, իր շահառուների ցուցակում ընդգրկել է հարյուրավոր ԼԳԲՏԻՔ ներգաղթյալներ Ռուսաստանից և Ուկրաինաից։ Մենք շարունակելու ենք օգնություն տրամադրել և պայքարել հանուն  Տրանս և ԼԳԲԻՔ անձանց իրավահավասարության ու բարեկեցության ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Միասին մենք պետք է կառուցենք ապագա, որտեղ յուրաքանչյուր անհատի իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն՝ անկախ նրաց գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշվածությունից:

Հուլիսի 24,2023 Հայաստան Երևավ

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին