EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՐՄԻՐ ՀՈՎԱՆՈՑ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները սույն թվականի հոկտեմբերի 15-ից 17-ը Վարշավայում մասնակցել են Կարմիր Հովանոց ակադեմիային, որը կազմակերպել էր Սեքս Աշխատողների Իրավունքների Եվրոպական Դաշինքը (ESWA)։ Ակադեմիան նպատակ ուներ բարելավել սեքս աշխատողների հասանելիությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայություններին։ Ծրագիր ներառում էր երեք ուղղություն՝ 

  • Կարողությունների զարգացում,
  • Հետազոտություն,
  • Շահերի պաշտպանություն։

Ակադեմիայի ընթացքում տեղի ունեցան դասընթացներ ՄԻԱՎ-ի համակցված կանխարգելման գործիքների հասանելիության վերաբերյալ, ներառյալ PrEP-ը: Անդրադարձ կատարվեց սեքս աշխատողների համայնքի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև նրանց կարիքներն ու խոչընդոտները՝ կապված ծառայությունների հասանելիության հետ: Մասնակիցները իրականացրեցին փորձի փոխանակում և քննարկեցին սեքս աշխատողների, Տրանս ԼԳԲԻՔ անձանց, ինչպես նաև միգրանտների խոցելիությունը՝ պայմանավորված հասարակությունում գոյություն ունեցող խարանով և խտրականությամբ և այլ մարտահարավերներով։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին կազմակերպություն կողմից մեկնարկած նոր ծրագրի մասին, որը ֆինանսավորվում է Սեքս Աշխատողների Իրավունքների Եվրոպական Դաշինքի կողմից և նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում շահերի պաշտպանության միջոցով բարձրացնել PrEP-ի հասանելիությունը սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչների համար։ 

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան ՀԿ-ն, որպես առաջին Տրանս և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերություն, առաջնահերթություն է տալիս Տրանս ԼԳԲԻՔ, սեքս աշխատող համայնքների համար ՄԻԱՎ-ի կանխարգելման գործիքների հասանելության ապահովմանը և շարունակելու է ընդլայնել իր աշխատանքները այդ ուղությամբ դրական փոփոխությունների հասնելու համար։

Հոկտեմբեր, 23, 2023, Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին