EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՍԵՄԻՆԱՐԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 24-ից 26-ը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանը և ծրագրերի համակարգողը մասնակցում էին Արևմտյան Բալկաններից և Արևելյան գործընկերության երկրներից իրավապահների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածաշրջանային սեմինարին՝ «Ոստիկանության գործունեությունը բազմազան հասարակություններում» թեմայով։ Սեմինարը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության» ներառականության և խտրականության դեմ ծրագրերի բաժնի կողմից Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: 

Տարածաշրջանային սեմինարի շրջանակում իրավապահ կառույցների և քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչները եռօրյա քննարկումների ընթացքում իրականացրեցին փորձի փոխանակում և մասնակցեցին տարբեր մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատարանների՝ կապված եվրոպական չափանիշների և գործիքների վրա հիմնված հավասարության և բազմազանության խթանման հետ: Այս համատեքստում, մասնակիցներին ներկայացվեց վերջերս հրատարակված «Ոստիկանների կրթություն՝ հանուն իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի» ուսումնական ձեռնարկը, որը ցույց է տալիս, թե ինչպես արդյունավետ կերպով կարելի է ներառել բազմազանության սկզբունքները իրավապահների աշխատանքում:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին իրավիճակը Հայաստանում, կազմակերպության ընթացիկ դատական գործերը, Հայաստանում խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները և Տրանս ԼԳԲԻՔ անձանց կողմից ոստիկանության և պետական մարմինների նկատմամբ անվստահության պատճառները։ 

Սեմինարը կարևոր ուսուցման և փորձի փոխանակման հնարավորություն էր  «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար խոցելի խմբերին իրավունքների պաշտպանության ոլորտում տարածաշրջանի երկրների լավագույն փորձի ինտեգրման տեսանկյունից, ինչը կարող է օգտակար լինել հայաստանյան համատեքստում:

Նոյեմբեր 15, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին