EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ԹԻՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՖՈՆԴԱՀԱՅԹԱՅԹՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սույն թվականի հունիսի 28-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր գրասենյակում կազմակերպել էր ֆոնդահայթայթման ռազմավարության պլանավորման հանդիպում։ Հանդիպումը իրականացվել է Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի (EED) ֆինանսական աջակցությամբ, որը վեց տարի դրամաշնորհային ֆինանսավորում է տրամադրել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին: EED-ի ծրագրի ավարտին նախատեսված էր անցկացնել այս հանդիպումը, որպեսզի կազմակերպությունը գնահատի և ուժեղացնի իր ֆոնդահայթայթման ռազմավարությունը՝ հետագա քայլերը պլանավորելով այնպես, որ առաջիկա տարիներին ունենա կայուն ֆինանսական վիճակ և շարունակի աշխատել ի բարօրություն Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների:

Հանդիպման ընթացքում ՀԿ-ի ֆոնդահայթայթման պատասխանատուն աշխատակազմին ներկայացրեց արդյունավետ դրամահավաքի հիմնական ասպեկտները: Թիմը համակողմանիորեն ծանոթացավ կազմակերպության հիմնական դոնորներին և ուսումնասիրեց նոր դոնորների ներգրավման հնարավոր ուղիները: Վերլուծելով ֆոնդահայթայթման ներկայիս լանդշաֆտը` անձնակազմը բացահայտեց բարելավման ուղիները, ընդլայնեց հնարավոր աջակցության բազան՝ կազմելով դոնորների ցուցակ, և այդ ամենի հիման վրա մշակեց կազմակերպության հաջորդ 3 տարիների ֆոնդահայթայթման ռազմավարությունը: Բացի ֆոնդահայթայթման ռազմավարության վերանայումից, հանդիպման ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցները վերանայել են ՀԿ-ի ֆինանսական քաղաքականությունը և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ՝ վստահ լինելու համար, որ ֆինանսական քաղաքականությունը համապատասխանում է լավագույն փորձին: Օպտիմալացնելով իր ֆինանսական քաղաքականությունը՝ կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել թափանցիկությունը, հաշվետվողականությունը և վստահությունը ինչպես դոնորների, այնպես էլ աջակիցների առջև:

Հանդիպումը նաև խթանեց թիմային համագործակցությանը․ ներգրավելով ողջ անձնակազմին այս գործընթացում՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն երաշխավորեց, որ յուրաքանչյուր անդամ իր մասնակցությունն ունենա կազմակերպության ապագա ֆինանսական կայունության և հաջողության մեջ:

Ցանկանում ենք նշել, որ շնորհիվ Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի (EED) շարունակական աջակցության «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն փոքր կազմակերպությունից զարգացել, հզորացել և տարիների ընթացքում դարձել է Հայաստանում և տարածաշրջանում առաջատար Տրանս և սեքս աշխատողների համայնքային կազմակերպություն, որը, անկախ վերջին տարիներին Covid19-ով և պատերազմով պայմանավորված ճգնաժամերից, շարունակել է իր աշխատանքները և իրականացնել բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր։ Այդ ծրագրերի և կազմակերպության վարած ադվոկացիոն քաղաքականության շնորհիվ փոփոխություններ են գրանցվել պետական մարմինների պրակտիկաներում՝ ի շահ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց։ Բացի այդ,  Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կարողացել է տարիներ շարունակ Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատեղ անձանց, նրանց ընտանիքի անդամներին և համակիրներին տրամադրել անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն և կազմակերպել կրթական միջոցառումներ։ Այժմ՝ EED-ի ծրագրի ավարտին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն վստահ է, որ նոր մշակված ֆոնդահայթայթման քաղաքականության ներդրմամբ, կազմակերպությունը պատրաստ է  հաղթահարել առաջիկա մարտահրավերները և շարունակելու է պաշտպանել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց իրավունքները նույն նախաձեռնողականությամբ:

Հուլիսի 17․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին