EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ԼՈԳՈՏԻՊԸ ՍՏԱՑԵԼ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության լոգոտիպը (ապրանքային նշան) գրանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի կողմից և տրվել է իրավական պահպանություն 45 դասում, այն է՝ Ծառայություններ հասարակական հարաբերությունների բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության նպատակներով։ Ապրանքային նշանի գրանցմամբ՝ կազմակերպությունը ստանում է բացառիկ իրավունք լոգոտիպի ներկայացման համար՝ կանխելով չարտոնված օգտագործումը այլ կազմակերպությունների և անհատների կողմից իրենց գործունեության մեջ։ 

Լոգոտիպի գրանցումը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ կերպով օգտագործել իր տեսողական ինքնությունը հասարակայնության հետ կապերի նախաձեռնություններում և ստանալ տարբերանշանի իրավական պաշտպանություն։ Լոգոտիպի օգտագործումը՝ առանց  կազմակերպության թույլտվության, խստիվ արգելվում է։ 

© Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը։

Նոյեմբեր 22, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին