EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԳԲՏԻՔ+ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԱԿԱԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողը սույն թվականի նոյեմբերի 23-ից 25-ը Պրիշտինայում մասնակցում էր ԼԳԲՏԻՔ+ իրավունքների վրա հակագենդերային շարժման ազդեցության տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել էր Սոցիալական Խմբերի Զարգացման Կենտրոնի, ԼԳԲՏԻ Հավասար Իրավունքների Ասոցիացիայի և Կոսովոյի Հավասարության և Ազատության Կենտրոնի կողմից ԵԽ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության բաժնի հետ համագործակցությամբ։ 

Համաժողովը նպատակ ուներ խթանել երկխոսությունը և համագործակցությունը՝ ի դեմս աճող հակագենդերային տրամադրությունների:

Համաժողովի «Տրանս կանանց դիրքը շարժման և հասարակության մեջ» հատվածում ելույթ ունեցավ նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը՝ ներկայացնելով ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում։ Նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի և տեղահանության արդյունքում ստեղծված ճգնաժամը, որը տևական ազդեցություն է թողել տարածաշրջանի վրա և սաստկացրել է հայ ԼԳԲՏԻՔ+ համայնքի խոցելիությունը։ Ինչպես նաև անդրադրաձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի անհանգստացնող աճին, որը հատկապես սրացավ այս տարվա օգոստոսի 20-ին տրանս կին Ադրիանայի ողբերգական սպանությունից հետո, երբ համացանցը ողողվեց Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ատելության խոսքի, բռնության ու մահվան կոչերի ու սպառնալիքների նոր ալիքով։ Ադրիանայի սպանությունը ևս մեկ անգամ հիշեցրեց բռնության և նախապաշարմունքների մասին, որոնք շարունակվում են ԼԳԲՏԻՔ համայնքի, հատկապես տրանս անհատների նկատմամբ: Այս ամենը լուրջ վտանգ է ներկայացնում  համայնքի անդամների անվտանգության, հոգեկան առողջության և ընդհանուր բարեկեցության համար։ 

Համաժողովը Բալկանների և Կովկասի գերծընկերների հետ կապերի հաստատման և փորձի փոխանակման կարևոր հնարավորություն էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար։ Մենք շարունակելու ենք արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների հետ, որպեսզի միասին ստեղծենք հավասարության, ներառականության և հաշվետվողականության վրա հիմնված ապագա խոցելի խմբերի, մասնավորապես Տրանս ԼԳԲԻՔ անհատների համար։

Նոյեմբեր 29, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին