EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎԵՐԵԼՔ ԵՎ ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը սույն թվականի մարտի 12-13-ին Ստամբուլում  մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ապաքրեականացման շարժման «Վերելք և ապաքրեականացում» տարածաշրջանային հանդիպմանը՝ որպես SWAN կառավարման կոմիտեի փոխնախագահ: Հանդիպումը կազմակերպել էր Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումը (Կոնսորցիում)՝ սկսելով նախաձեռնություն, որը հատուկ ստեղծված է խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության համար: «Վերելք և ապաքրեականացում»  տարածաշրջանային հանդիպմանը մասնակցում էին 5 կոնսորցիումային ցանցեր՝ ECOM, EHRA, ENPUD, SWAN, EWNA, և ազգային ներկայացուցիչներ Վրաստանից,  Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից և Լեհաստանից: 

Հանդիպումը կառուցված էր 4 առանցքային թեմաների շուրջ, որոնք անդրադառնում են ԼԳԲՏԻՔ անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց և սեքս աշխատողների առջև ծառացած կարիքներն ու մարտահրավերներին։ Այդ թեմաներն էին՝

  • մարմնի ինքնավարություն, 
  • արդարադատության հասանելիություն,
  • իրավական սահմանափակումներից ազատություն, 
  • համապարփակ խնամքի ծառայությունների առկայություն։

Տարածաշրջանային հանդիպումը նպատակ ուներ քննարկումներ ծավալել և զարգացնել այս թեմաները՝ որպես ապաքրեականացման շարժման առանցքային բաղադրիչներ, ինչպես նաև վերանայել և վավերացնել ապաքրեականացման հայեցակարգը՝ այն համապատասխանեցնելով ԵԱՏԱ-ի երկրների հատուկ կարիքներին: Հանդիպման արդյունքում մասնակիցները ընտրված երկրների համայնքների ներկայացուցիչների հետ միասին սահմանեցին կոնկրետ թիրախներ, ժամանակացույցեր և ցուցանիշներ՝ ապաքրեականացման հայեցակարգը առաջ մղելու համար։ 

Հանդիպման արդյունքում մշակվեց՝

  • Ապաքրեականացման շարժման տարածաշրջանային նախագծ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝  ներգրավելով հանդիպմանը մասնակցող հինգ ցանցերն ու համայնքները,
  • Համագործակցային շահերի պաշտպանության առաքելության և ռազմավարության նախագիծ, ինչպես նաև 2024 թվականին ապաքրեականացման շարժման գործողությունների ծրագիր:

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար առաջնահերթություն է Տրանս ԼԳԲԻՔ անձանց, սեքս աշխատողների և այլ խոցելի խմբերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, և կարևորում է Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի կողմից նման հանդիպումների պարբերական  իրականացումը, որոնք նպաստում են ապաքրեականացման հայեցակարգի առաջ մղելուն։

Մարտ 15. 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին