EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԻԼԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և ծրագրերի համակարգողը սույն թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը մասնակցում էին ԻԼԳԱ Եվրոպայի ամենամյա համաժողովին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։ 

ԻԼԳԱ Եվրոպայի ամենամյա համաժողովին մասնակցում էին ավելի քան 450  ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի 54 երկրներից։ Համաժողովի այս տարվա խորագիրն էր «Արձագանքելով ներկա մարտահրավերներին»։ Ներկա համաշխարհային ճգնաժամերի պայմաններում կազմակերպություններից պահանջվում է անընդհատ փոփոխել իրենց ռազմավարությունները, որպեսզի արդյունավետորեն արձագանքեն արտակարգ իրավիճակներին, սակայն կարևոր է նաև քննարկել, թե ինչպես կարող են այսպիսի պայմաններում կազմակերպությունները կենտրոնանալ նաև երկարաժամկետ նպատակների վրա: Այս խնդիրների ու մարտահրավերներին լուծում տալու համար համաժողովի ծրագիր բաժանված էր երկու հիմանկան թեմաների՝ «Շարժման դիմացկունություն» և «Համերաշխություն և համախմբվածություն»։

                       

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին պանելային քննարկումների, հանդիպումների և սոցիալական միջոցառումներին, այդ թվում հոկտեմբերի 26-ին համաժողովի մասնակիցները միասին նշեցին Ինտերսեքս անձանց իրազեկման օրը։ Բացի այդ, Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցեց հանդիպման, որտեղ քննարկվեց «Իրավունքի կողմ»-ի ՀԿ-ի նոր հաղորդակցման նախագիծը՝ «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները», որը ֆինանսավորվում է ԻԼԳԱ Եվրոպայի կողմից։  Ծրագրի շրջանակում նախատեսվում է հրապարակել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ապրող տրանս անձանց մասին կարևոր պատմությունների շարք, որոնք կնպաստեն տրանս անձանց խնդիրների շուրջ տեսանելիության բարձրացմանը և նախապաշարումների վերացմանը։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է ԻԼԳԱ Եվրոպայի հետ արդյունավետ համագործակցությունը, որպեսզի կերտի հավասարության, ներառականության և հաշվետվողականության վրա հիմնված ապագա խոցելի խմբերի, մասնավորապես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների համար։ 

Նոյեմբեր, 7, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին