EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԼԳԲՏՔԻ+ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այս տարվա մարտ ամսին Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ Հիմնադրամի և Սևծովյան Վստահության կազմակերպության ֆինանասավորմամաբ  Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն մեկնարկեց նոր ծրագիր, որի նպատակն էր Հայաստանում ԼԳԲՏՔԻ+ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ հմտություններ՝ իրենց համայնքներում կայուն փոփոխություններ իրականացնելու համար։ Ծրագրի շրջանակում Իրավունքի Կողմ ՀԿ-ն կազմակերպեց դասընթաց, որին մասնակցում էին 18-30 տարեկան 20 ԼԳԲՏՔԻ+ երիտասարդներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան բոլոր այն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գենդերային բռնության դեմ պայքարելու, սոց ցանցերում ատելության խոսքի դեմ առցանց և օֆլայն ակտիվիզմ իրականացնելու ու արշավներ վարելու, ատելության հանցագործություններից ու խտրականությունից պաշտպանվելու, մարդու իրավունքների խախտման դեպքերը կանխելու համար։ Մասնակիցները ծրագրի շնորհիվ ձեռք բերեցին նախագծային գաղափարներ մշակելու ունակություն՝ նախագծերը սկզբից մինչև վերջ տանելու և երկարաժամկետ արդյունքների հասնելու համար, զարգացրեցին առաջնորդության ու պատասխանատու որոշումների կայացնելու հմտությունները, ինչպես նաև սովորեցին չափել իրենց նախագծերի արդյունավետությունը և, անհրաժեշտության դեպքում, վերափոխել ռազմավարությունները:


Ծրագրի արդյունքներից են մասնակիցների կողմից կազմված գործողությունների պլանը և մարդու իրավունքների և գենդերային հիմքով խախտումների կանխարգելման վերաբերյալ քարտային խաղի ստեղծումը։ 

Ապրիլի 10,2023 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին