EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍ և ԼԳԲԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն տրանս և ԼԳԲԻՔ համայնքին աջակցելու և հզորացնելու նպատակով հայտարարում է համայնքի ներկայացուցիչների համար երկու նոր դասընթացի մեկնարկի մասին։ Ընդունելությունը Անգլերեն և Գրաֆիկ Դիզայնի դասընթացների համար է, որոնք նպատակ ունեն մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ նրանց մասնագիտական կյանքը բարելավելու համար:

Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է լինելու շաբաթական երկու խմբային հանդիպումներից՝ յուրաքանչյուրը 1 ժամ տևողությամբ, որոնք տեղի կունենան Իրավունքի Կողմ ՀԿ-ի համայնքային անվտանգ տարածքում: Անգլերեն լեզվի դասընթացը կենտրոնանալու է գործնական լեզվական հմտությունների վրա՝ կարդալ, գրել և խոսել, մինչդեռ Գրաֆիկ դիզայնի դասընթացը մասնակիցներին կներկայացնի դիզայնի սկզբունքները, ծրագրերը և տեխնիկան: Դասընթացներն իրականացվում են Իրավունքի Կողմ ՀԿ-ի կամավորների կողմից և մեկնարկելու են սույն թվականի հունիսի 1-ից։ 

Դասընթացները բաց են բոլոր Տրանս և ԼԳԲԻՔ անհատների համար, նախապատվությունը կտրվի ավելի վաղ դիմողներին, քանի որ տեղերը սահմանափակ են: Մասնակցել ցանկացողները պետք է դիմեն Իրավունքի Կողմ ՀԿ-ին էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:

Կապ մեզ հետ՝

Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com

Մայիսի 15, 2023 Հայաստան,Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին