EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ՄՇԱԿԵԼ Է ԻՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կոռուպցիան մարտահրավեր է, որին բախվում են բազմաթիվ հասարակություններ, և Հայաստանը նույնպես բացառություն չէ: Կանանց Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպումների շարք, որը համախմբել էր կազմակերպության աշխատակազմին և խորհրդի անդամներին: 

Դասընթացը կենտրոնացած էր կոռուպցիայի տարբեր ասպեկտների վրա, ներառյալ՝ ինչպես բացահայտել կոռուպցիան, հասարակության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը և թափանցիկության ու հաշվետվողականության կարևորությունը: Մասնակիցներին ներկայացվեցին նաև կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տարբեր գործիքներն ու մեթոդները:

Իրավունքի Կողմ ՀԿ-ի մոտեցումներում մշտապես առանցքային է եղել ցանկացած տիպի կոռուպցիայի բացառումը, և այս հանդիպումների ընթացքում նախորդ քաղաքականության քննարկման և վերանայումների միջոցով հանդիպման մասնակիցները մշակեցին կազմակերպության նոր հակակոռուպցիոն քաղաքականությունը: Քաղաքականությունը համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է  գործողությունների ծրագիր, որը նախանշում է կոնկրետ քայլեր, որոնք կազմակերպությունը կձեռնարկի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար: Դասընթացի ընթացքում քննարկվեց նաև, որ տրանս անձինք հաճախ կոռուպցիայի թիրախ են հանդիսանում, և մշակվեց հատուկ ռազմավարություն՝ դրանից խուսափելու և տրանս անհատներին աջակցելու համար:

Բացի հակակոռուպցիոն վերապատրաստման դասընթացից, մասնակիցները ծրագրի ընթացքում վերանայել է նաև կազմակերպության տարբեր քաղաքականությունները և ռազմավարական պլանը: Իրավունքի Կողմ ՀԿ-ն կարևորում է կոռուպցիայի բացառմամբ վստահությանը, ազնիվության, բարեխիղճության և պատասխանատվության վրա հիմնված հասարակության կառուցումը, և այս հանդիպումների շարքը ևս մի քայլ էր նոր մարտահրավերներին դիմակայելու և կազմակերպության գործունեությունը արդյունավետ շարունակելու ճանապարհին։

Ապրիլի 13,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին