EN
>

ԼԳԲՏԻՔ+ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԱՐՇԱՎ

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է «Հայաստանում ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների և բարեկեցության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ Հիմնադրամի և Սևծովյան Վստահության կազմակերպության կողմից և նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում շարունակական խտրականության և մարգինալացման ենթարկված ԼԳԲՏԻՔ+ համայնքի իրավունքների վերաբերյալ։

                                                   

Ծրագրի ընթացքում «Գործողությունների միջոցով մարտահրավեր նետենք խոցելիությանը» դասընթացի մասնակիցները մշակել են հատուկ պաստառներ՝ «Ես ունեմ ՔՈ օգնության կարիքը» թեմայով, որոնք  բաժանվելու են ոստիկանության աշխատակիցներին Երևանում և ՀՀ մարզերում։ Պաստառների նպատակն է բարձրացնել ոստիկանների տեղեկացվածությունը ԼԳԲՏԻՔ+ համայնքի կարիքների և մարտահրավերների վերաբերյալ և խրախուսել նրանց՝ ցուցաբերել պատշաճ աջակցություն և պաշտպանություն ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամներին: 

                                                    

ԼԳԲՏԻՔ+ անձինք ոստիկանություն դիմելիս հաճախ իրենք իրենց ապահով չեն զգում, քանի որ բախվում են խտրականության ոստիկանների կողմից, նրանց բողոքներին պատշաճ ընթացք չի տրվում։ Իրավապահ մարմինների անգործությունը ԼԳԲՏԻՔ+ անձանց պարագայում հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ձևավորման և իրավունքների ոտնահարման: Կարևոր է, որ ոստիկանությունը առաջնահերթություն տա ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, ինչպես նաև ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ բռնությունները փաստագրի որպես ատելության հիմքով հանցագործություն՝ պայմանավորված սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ 

                     

Աշխատելով ոստիկանության հետ և բարձրացնելով ԼԳԲՏԻՔ+ համայնքի իրազեկվածության մակարդակը՝ ծրագրի մասնակիցները հույս ունեն ստեղծել ավելի ապահով և ներառական միջավայր բոլոր խոցելի խմբերի համար:

Ապրիլի 13,2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին