EN
>

Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Սույն թվականի հուլիսի 30-ին, համացանցում հայտվել էր տեսանյութ այն մասին, որ Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում, Վահե Եղիազարյանը ուղիղ եթերի ընթացքում հայոյանքներ հնչեցնելով ծեծի է ենթարկում տրանսգենդեր կնոջը պատճառելով մարմնական և հոգեկան վնասվածքներ (հղումը հետևյալ հասցեով՝ https://www.youtube.com/watch?v=lvBq4vR0B28)

Դեպքի հետ կապված «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հայտարարություն էր տարածել, իսկ կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում։

Ինչպես տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ (հոգեկան ներգործություն) և 330-րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,  բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հոդվածներով։

Օգոստոս 09, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին