EN
>

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՏՐԱՆՍ ԵՎ ԼԳԲԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Կանանց Գլոբալ հիմնադրամի ֆինանասական աջակցությամբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում տեղի է ունեցել դասընթաց երիտասրադ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ, որի առանցքում էր կոռուպցիան բացահայտելու և դրա դեմ պայքարելու կարողությունների զարգացումը։ Հանդիպումը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Կոռուպցիան մարտահրավեր է, որին բախվում են բազմաթիվ հասարակություններ, և Հայաստանը նույնպես բացառություն չէ: Ակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները փորձեցին բացահայտել Հայաստանում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արդյոք երկրում իրավիճակը ունի դրական, թե բացասական դինամիկա, որոնք են հիմնական խոցելի կետերը և թե ինչ օրենսդրական բերփոխումներ կարող են առաջարկվել դրանք վերացնելու համար։ Դասընթացը կենտրոնացած էր կոռուպցիայի տարբեր ասպեկտների վրա, ներառյալ՝ ինչպես բացահայտել կոռուպցիան, հասարակության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը և թափանցիկության ու հաշվետվողականության կարևորությունը: Առանձին քննարկվեց, թե ինչ կոռուպցիոն ռիսկերի են բախվում խոցելի խմբերի անդմաները, մասնավորապես Տրանս և ԼԳԲԻՔ անձինք, և ինչպես է հնարավոր նրանց աջակցման մեխանիզմներ ստեղծել ներկայիս պայմաններում։  Մասնակիցներին ներկայացվեցին կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տարբեր գործիքներ ու մեթոդներ` որպես օրինակ դիտարկելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հակակոռուպցիոն ռազմավարությունը:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն կարևորում է կոռուպցիայի բացառմամբ վստահությանը, ազնվության, բարեխղճության և պատասխանատվության վրա հիմնված հասարակության կառուցումը, և այս հանդիպումը ևս մի քայլ էր նոր մարտահրավերներին դիմակայելու և կազմակերպության գործունեությունը արդյունավետ շարունակելու ճանապարհին։

Նոյոմբեր 1, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին