EN
>

«ԿԱՆԱՅՔ* ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ. ԳԵՆԴԵՐ-ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է բաց կանչ «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ին մասնակցության համար։ Ճամբարը իրականացվելու է Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի զարգացնել մասնակիցների առաջնորդության հմտությունները և խթանել համերաշխությանը: Այս ճամբարը հանդիսանում է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը և այս տարի կանցկացվի օգոստոսի 18-ից 20-ը՝ ակադեմիայի ձևաչափով։

Ո՞վ կարող է մասնակցել։

Ճամբարին կարող են մասնակցել Երևանից և ՀՀ տարբեր մարզերից 18 տարեկանը լրացած տրանս, ոչ բինար և կին նույնականացող անձինք, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ֆեմինիստական շարժման անդամներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, համակիրներ և այլ հետաքրքրված անձինք։ 

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ը նպատակ ունի տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց: Մենք հավատում ենք անվտանգ և ներառական տարածքի ստեղծմանը, որը խրախուսում է անձնական աճը, ինքնադրսևորումը և արժեքավոր հմտությունների զարգացումը: Մի շարք սեմինարների, քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների միջոցով մասնակիցները կուսումնասիրեն առաջնորդության տարբեր ասպեկտներ, մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները և կձևավորեն կայուն կապեր: Ճամբարի օրակարգում առանձնահատուկ կարևորություն ունի նաև մասնակիցների միջև համերաշխության ամրապնդումը։ Խթանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և աջակցության ստեղծումը՝ ճամբարը նպատակ ունի մասնակիցների միջև ստեղծել կայուն կապեր, որոնք կշարունակեն զարգանալ նաև ճամբարի ավարտից հետո։ Ճամբարը ընթացքում նախատեսվում են հետևյալ պանելային քննարկումները՝

1․ Հանդիպում դեսպանատների ներկայացուցիչների հետ

2․ Հանդիպում սեքս աշխատողների համայնքի ներկայացուցիչների հետ 

3․ ԼԳԲՏԻՔ անձանց ծնողների և ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիպում

4․ Հանդիպում ոլորտում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Պանելային հանդիպումներից յուրաքանչյուրի վերջում ծավալվելու է քննարկում, և մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվելու ուղել իրենց հուզող հարցերը ներգրավված բանախոսներին և ստանալ պատասխաններ։ 

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ի օրակագային թեմաներն են՝

  • Տրանս շարժման հզորացում Հայաստանում և տարածաշրջանում 
  • Ոլորտում գործող կազմակերպությունների՝ հանուն ժողովրդավարության  աշխատանքների հզորացում
  • ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքներում կոնֆլիկտների հաղթահարում
  • Ֆեմինիզմը և տրանսֆեմինիզմը Հայաստանում
  • Ակտիվիստների նորարարական պրակտիկա
  • Հանրային ելույթ և արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացում
  • Ինքնավստահության և ինքնարժեքի բարձրացում
  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն
  • Առաջնորդություն և շահերի պաշտպանություն:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը։ 

«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 30-ն է։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ճամբարի անցկացման վայրի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: 

Ճամբարի ավարտին մասնակիցները կստանան Հավաստագիր։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական և անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ`
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 11 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com 
Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

Հուլիսի 07,2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին