EN
>

«Կինոքննարկման ակումբ»

Սույն թվականի Մարտի 28-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում տեղի ունեցավ «Կինոքննարկման ակումբ» սոցիալական միջոցառումը, որը վարեց կազմակերպության աշխատակից Վրեժ Վարժապետյանը:
Մասնակիցները դիտեցին առաջին ռուսական ԼԳԲՏԻՔ կարճամետրաժ սարսափ ֆիլմը՝ “pyotr497” և “Boys Don’t Cry” սոցիալական կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է Մոսկվայում բնակվող քուիր դիմահարդարների նկատմամբ խտրականության և բռնության մասին:
Այսուհետ ամեն հինգշաբթի, ժամը 16:00ին Վրեժ Վարժապետյանը հատուկ ՏՐԱՆՍ և ԼԳԲԻՔ համայնքի համար կանցկացնի «Կինոքննարկման ակումբ» միջոցառումը, որի նպատակն է լինելու միասին դիտել և քննարկել տարբեր կարճամետրաժ ֆիլմեր և սովորել կինոարվեստի հմտությունները:

Մարտի 29, 2019 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին