EN
>

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համատեղ հատուկ ընթացակարգերը 2019 թվականի ապրիլի 18-ին դիմել են Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությանը Լիլիթ Մարտիրոսյանի ՀՀ խորհրդարանում կայացած ելույթից հետո վերջինիս անվտանգության ապահովման համար ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին պարզաբանում ստանալու համար: Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը արձագանքել է,որ «Հայաստանը հեղափոխությունից հետո հարել է խոսքի աննախադեպ ազատությանը և համարվում է ազատ երկիր»: Հայաստանը նաև նշում է, որ գոյություն ունի հավասար հնարավորությունների և ատելության խոսքի մասին օրենքների նախագծեր, սակայն պետք է նշել՝ դրանք չեն ներառում գենդերային ինքնությունը և ինքնարտահայտումը`որպես ծանրացուցիչ հանգամանքներ և չեն ապահովում իրավապաշտպանների անվատանգությունը: Մանրամասն՝ ներքևում հղումներով:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները չկարողացան պաշտպանել տրանսգենդեր իրավապաշտպաններին Լիլիթ Մարտիրոսյանի՝ խորհրդարանում ելույթից հետո և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ աշխատակիցները իրենց ընտանիքի անդամների հետ տարհանվեցին ՀՀ-ից: Տրանսգենդեր իրավապաշտպանները մահվան սպառնալիքներ էին ստանում ռազմական, ծայրահեղ աջ պահպանողական խմբերի կողմից: Ոստիկանությունը մերժել էր քրեական գործ հարուցել, քանի որ սպառնալիքները «իրական չէին»: Որոշումը բողոքարկվել է դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։
Հայաստանի պատասխանը
ՄԱԿ-ի հարցումը
Հունիսի 3, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին