EN
>

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԼԳԲՏ+ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սույն թվականի հունվարի 23-ին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է նոր հայտարարություն, որն անդրադառնում է  Հայաստանի Հանրապետությունում խտրականության դեմ պայքարի օրինագծին։ Հայտարարությունը նախաձեռնել է Բելգիական Կանաչ Գենտ կուսակցության առաջնորդ Ֆուրատ Բեն Չիքան, որին միացել են ևս 19 խորհրդարանականներ։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականությունը կանխելու համար վերնագրով հայտարարությունում ասվում է՝ 

«Հայաստանի կառավարությունը մշակում է «Իրավահասարության ապահովման մասին» օրենքի նախագիծ, որը նշանակալի հնարավորություն է տալիս օրենքում հստակորեն ամրագրել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության ու արտահայտման, սեռային հատկանիշների վրա հիմնված հստակ պաշտպանությունները: Հայաստանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցում նշվում է, որ Հայաստանում գերակշռում է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ անհանդուրժողականությունը։ Գիտակցելով օրենքի առանցքային դերը Հայաստանում պաշտպանության հիմքերի և շրջանակների սահմանման գործում՝ Արդարադատության նախարարության նախնական նախագծում ԼԳԲՏԻ անձանց բացահայտ պաշտպանության բացակայությունը լուրջ բաց թողնված հնարավորություն կլինի:

Դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Խորհրդարանին՝ վերջնական օրենքում ապահովել ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ընդգծելով հավասարության, մարդկային արժանապատվության պաշտպանությունն ու խտրականությունից զերծ լինելու կարևորությունը՝ մենք ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները.

  • օրենքի 4-րդ հոդվածում հստակ ներառել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ արտահայտման ու սեռական հատկանիշները՝ որպես պաշտպանվող հիմքեր,
  • 8-րդ հոդվածում ներառել դրույթ, որը թույլ կտա իրավապաշտպան կազմակերպություններին հայցեր ներկայացնել հանրային շահի պաշտպանության գործերով,
  • ստեղծել Խորհրդարանի կողմից լիազորված անկախ իրավահավասարության մարմին, որը կվերահսկի և կարձագանքի խտրականության դեպքերը»։

Հունվար 30, 01 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին