EN
>

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ իրականացնում էր միջոցառումների շարք «Հավասարության և բազմազանության փառատոն» խորագրի ներքո։ Իր ռազմավարական նպատակներից ելնելով՝ ԻԿՀԿ-ն մշտապես ուշադրություն է դարձրել համայնքի տեսանելիության բարձրացմանն ու մշակութային միջոցառումների միջոցով համայնքի համախմբմանն ու հզորացմանը։ Հենց այս նպատակով փառատոնի և շրջանակներում ԻԿՀԿ-ն կազմակերպել էր մշակութային մի շարք միջոցառումներ Երևանում և մարզերում տրանսգենդեր համայնքի և համախոհների ծանոթության, փորձի փոխանակման և միջհամայնքային հարաբերությունների ամրապնդման նպատակով։

Միջոցառման ընթացքում մասնակիցների համար նախատեսված էր էլեկտրոնային երաժշտություն, հյուրասիրություն և բարձր տրամադրություն։

ԻԿՀԿ թիմը միջոցառումների ընթացքում ոչ ֆորմալ քննարկումների միջոցով ներկայացրեց իրականացված միջոցառումները, գնահատեց գալիք միջոցառումների ակնկալիքները, ռիսկերն ու խոչընդոտները, գենդերային հավասարության համար անհրաժեշտ նախապայամններն ու համայնքային ներգրավածությունը, ինչպես նաև այլ խմբերի հետ համագործակցության անհրաժեշտությունը: ԻԿՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, մասնակիցներն ու ակտիվիստները մասնավորապես կաևորեցին միջոցառումների ընթացքում համայնքի և համախոհների անվտանգությունը։

Մշակութային միջոցառումների ընթացքում ձևավորվեցին կամավորների խմբեր, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին մասնակցել հետագա միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

ԻԿՀԿ թիմը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին միջոցառումներին  ներկա գտնվելու, տրանսգենդեր համայնքին աջակցելու և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գործում կատարած ներդրումների համար:

Դեկտեմբերի 24, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին