EN
>

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի ապահով տարածքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում և կինոդիտում սեքս աշխատող համայնքի թվով 12 ներկայացուցչի հետ:

Հանդիպման սկզբում սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչները կիսվեցին իրենց խնդիրներով՝ բարձրաձայնելով իրենց հետ պատահած բռնության, խտրականության և մի շարք այլ դեպքերի մասին, այնուհետև ներկա գտնվողները դիտեցին «Գեղեցկուհի» ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին` Վիվիանը, սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչ է, ֆիլմում մանրամասն ներկայացված է սեքս աշխատող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, ծաղրանքները, բռնությունը հասարակության կողմից:

Սույն հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ՝ համախմբելով սեքս աշխատող անձանց, կրթելով և զարգացնելով նրանց կարողությունները։

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի ապահով տարածքում իրականացավ հանդիպում-քննարկում Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչների և ակտիվիստների համար։

Համայնքի ակտիվիստները կիսվեցին իրենց գործունեությամբ, ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, կիսվեցին իրենց անձնական փորձով: Ակտիվիստներից մեկը նշեց, որ սկսել է զբաղվել ակտիվիզմով «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ և հիմա որպես ակտիվիստ կարողանում է բաց դեմքով ներկայանալ և ներկայացնել տարբեր հարթակներում ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց խնդիրները։

Հաջորդ ակտիվիստը կիսվեց իր ակտիվիստական գործունեությամբ, պատմեց, թե ինչպես է փոխել ընտանիքի վերաբերմունքը իր և և սեքս աշխատող անձանց վերաբերյալ՝ նվազեցնելով խարանը և խտրականությունը։

Ակտիվիստներից մեկը պատմեց, որ բազում կարծրատիպեր է կոտրում այն ԲՈՒՀ-ում, որտեղ սովորում է, ավելացրեց, որ ակտիվիստ լինելով՝ պետք է կրթական վայրերում ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց վերաբերյալ մտածելակերպը փոխի։

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի թիմին` նմանատիպ հանդիպում կազմակերպելու համար, առաջարկեցին կազմակերպել տարատեսակ արշավներ, որոնք կբարձրացնեն ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց տեսանելիությունը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ տարբեր մարզերում։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ապահով տարածքում սույն թվականի հոկտեմբերի 18-ին Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքի տասը ներկայացուցիչների հետ իրականացավ հանդիպում` «մեր վախերը» թեմայով:

Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց վախերի մասին՝ փորձելով գտնել դրանց լուծումները: Մասնակիցներից մեկը, որը Տրանս սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչ է, ասաց, որ մի քանի ամիս առաջ դրսում իր վրա հարձակվել են մի քանի երիտասարդ տղամարդիկ և բռնություն կիրառել, որից հետո մասնակիցը վախով է դուրս գալիս տանից սեքս աշխատանք իրականացնելու նպատակով և արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում հաղթահարել այդ վախը:

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հոգեբանական աջակցություն առաջարկեց կարիք ունեցող մասնակիցներին և հայտնեց, որ նմանատիպ հանդիպումենրը շարունակական բնույթ են կրելու՝ օգնելու ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց գտնելու ներդաշնակություն և անդորր։

Հանդիպումները հնարավոր են դարձել «Կարմիր հովանոց» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։

Նոյեմբերի 12․2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին