EN
>

ՀՈՒՆՎԱՐ ԵՎ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆԵՐԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ի ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Սույն թվականի հունվար և փետրվար ամիսներին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում տեղի են ունեցել 9 միջոցառումները՝ տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների անդամների առողջության պահպանության, փոխօգնության և կոռուպցիայի կանխարգելման թեմաներով։ 

Հունվարի 9-ին Աստրեան Հանուն արդարության Լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է հանդիպում ֆոկուս խմբի հետ, որին մասնակցել են թվով 10 տրանս անձինք։ Հանդիպան ընթացքում ծավալվել է քննարկում Տրանս անձանց առողջության պահպանության և բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ։ Ի թիվս այլ խնդիրների՝ Տրանս անձանց բժշկական ծառայությունների և սեռափոխության վիրահատությունների հասանելիության, հորմոնալ որակյալ դեղորայքի և համապատասխան որակավորում ունեցող ներզատաբանների պակասը, բժշկական գաղտնիքի բացահայտումը, ինչպես նաև բժշկական հաստատություններում Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խարանը և խտրականությունը Հայաստանում մնում են հրատապ խնդիրներ, ինչի հետևանքով տրանս անձանց գերակշիռ մեծամասնությունը խուսափում է անգամ առաջնային բժշկական խնամքի օղակներ դիմելուց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարկական կազմակերպության կարևորագույն նպատակներից մեկն է բնակչության խոցելի խմբերի համար թիրախային, ներառական, որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը, որը կներառի նաև Տրանս անձանց սեռափոխության վիրահատությունները և հորմոնային թերապիան։

Հունվարի 17-ին և հունվարի 25-ին տեղի են ունցեցել համայնքային հանդիպումներ Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որոնց ընթացքում Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների ներկայացուցիչները մասնակցել են կինոդիտման և քննարկումների՝ ինքնաճանաչման և համայնքի ներսում փոխօգնության թեմաներով։ 

Հունվարի 23-ին Կանանց Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ տեղի է ունեցել համայնքային հանդիպում կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով։ Հանդիպումը կենտրոնացած էր կոռուպցիայի տարբեր ասպեկտների վրա, ներառյալ՝ ինչպես բացահայտել կոռուպցիան, հասարակության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը և թափանցիկության ու հաշվետվողականության կարևորությունը: Ծավալվեց քննարկում, թե ինչ կոռուպցիոն ռիսկերի են բախվում Տրանս և ԼԳԲԻՔ անձինք, և ինչպես է հնարավոր նրանց աջակցման մեխանիզմներ ստեղծել ներկայիս պայմաններում։ Մասնակիցներին ներկայացվեցին կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տարբեր գործիքներ ու մեթոդներ` որպես օրինակ դիտարկելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած անձանց հետ Հավասարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Կատարվել է ֆոկուս խմբի կարիքների գնահատում, որպեսզի ըստ այդմ տրամադրվի սոցիալական աջակցություն։ 

Փետրվարի 19-ին տեղի է ունցեցել համայնքային հանդիպում Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որի ընթացքում Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների ներկայացուցիչները մասնակցել են կինոդիտման և քննարկումների՝ ինքնաճանաչման և համայնքի ներսում փոխօգնության թեմաներով։ 

Փետրվարի 21-ին 35 անձանց մասնակցությամբ ամփոփվել է ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները» ծրագիրը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում ստողծված և վերջին 3 ամսում հրապարակված 7 պատմություններ՝ տրանս և ոչ բինար մարդկանց կյանքի մասին՝ Հայաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, և այլն։ Պատմությունները ներկայացված են ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի ֆորմատով՝ ներկայացնելով այս երկրներում ապրող տրանս անձանց կյանքի, հարաբերությունների, ինքնակայացման, մարտահրավերների, հիասթափությունների և երազանքների մասին: Հանդիպմանը ներկա էին 35 Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատներ։ 

Փետրվարի 23-ին Աստրեան Հանուն արդարության Լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է հանդիպում ֆոկուս խմբի հետ, որին մասնակցել են թվով 20 տրանսգենդեր անձինք։ Հանդիպան ընթացքում ծավալվել է քննարկում Տրանս անձանց առողջության պահպանության և բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ։ Կատարվել է ՀՀ-ում բնակվող տրանս անձնաց առողջապահական, սոցիալական, տնտեսական և այլ կարիքների գնահատում։

Փետրվարի 29-ին Աստրեան Հանուն արդարության Լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անց է կացվել ևս մի հանդիպում տրանս անձանց մասնակցությամբ՝ Հորմոնաթերապիայի վերաբերյալ՝  հարց ու պատասխանի ֆորմատով։

Մարտ 4, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին