EN
>

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ․ԴԱՍԸՆԹԱՑ ԼԳԲՏԻՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կազամակերպել էր «Ճգնաժամներին արձագանքման դասընթաց» Տրանս և ԼԳԲԻՔ երիտասասրդների համար։ Դասընթացը իրականացվում էր Կանանց Գլոբալ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ուներ Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներին զինել հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն արձագանքել տարատեսակ ճգնաժամերին ու մարտահրավերներին, որոնց կարող են հանդիպել իրենց կյանքում: Դասընթացին մասնակցում էին 20 Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներ, իսկ դասընթացավարը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն էր։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները համակողմանի պատկերացում կազմեցին ֆինանսական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական և այլ տեսակների ճգնաժամերի մասին` առանձնահատուկ կենտրոնանալով Տրանս և ԼԳԲԻՔ անձանց եզակի կարիքներին, այն ճգնաժամերին, որոնց նրանք բախվում են իրենց կյանքի տարբեր ոլորտներում։

Վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած տնտեսական և աշխարհաքաղաքական բազմաթիվ գործընթացներ իրենց հետքն են թողել Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ անձանց կյանքի և կարիքների վրա և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր դեպքում մշակել է համապատասխան ռազմավարություն՝ արդյունավետորեն այդ խնդիրներին արձագանքելու համար։ 

2020 թ․-ին Covid-19-ով պայմանավորված համաշխարհային պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում սկսվեց տնտեսական ճգնաժամ, և ՀՀ-ում նույնպես բազմաթիվ Տրանս և ԼԳԲԻՔ անձինք կորցրեցին իրենց եկամտի հիմնական աղբյուրը և հայտվեցին ծայրահեղ խոցելի ֆինանսական իրավիճակում։ Չնայած իրականացված բազմաթիվ օգնության ծրագրերի՝ այս ճգնաժամի հետևանքները Տրանս և ԼԳԲԻՔ անձանց համար մինչ այսօր լիովին չեն վերացել։ 

2021 թ․-ին Արցախյան՝ 44 օրյա պատերազմը էլ ավելի խորացրեց գոյություն ունեցող ճգնաժամը, որի ընթացքում ավելի վատթարացավ առկա տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև ատելության խոսքի թիրախ դարձան Տրանս և ԼԳԲԻՔ անձինք։  

2022 թ․-ին արդեն իսկ համաշխարհային քաղաքական զարգացումները՝ ի դեմս ռուս-ուկրաինական պատերազմի, հանգեցրեցին դեպի Հայաստան ներգաղթյալների մեծ հոսքի, և բազմաթիվ ԼԳԲՏԻՔ անձինք տեղափոխվեցին Հայաստան՝ համալրելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուները թիվը, ինչի արդյունքում կազմակերպությանը վերանայեց իր ռազմավարությունը և ճգանաժամին համահունչ փոփոխեց այն։ Այս ներգաղթով պայմանավորված Հայստանի Հանրապետությունում տեղի ունեցավ գնաճ, մասնավորապես գրանցվեց վարձով բանակարանների գների կտրուկ աճ, ինչը անմիջական ազդեցություն ունեցով վարձով բնակավող Տրանս և ԼԳԲԻՔ անձանց տնտեսական դրության վրա, բազմաթիվ անձինք հայտնվեցին դրսում կամ ստիպված եղան կրկնակի գին վճարել բնակարանի համար։ Նշենք նաև, որ բացի քաղաքական համատեքստով պայմանավորված ճգնաժամերից, ՀՀ-ում շարունակում են գոյություն ունենալ բազմաթիվ առկախ խնդիրներ, օրինակ Տրանս անձանց համար բժշկական ծառայությունների, հորմոնաթերապիայի բացակայությունը, ընտանեկան բռնությունը և այլն, որոնք Տրանս և ԼԳԲԻՔ անձանց ավելի խոցելի են դարձնում ցանկացած արտաքին ճգնաժամի նկատմամբ։ 

Արդիական օրինակների և նախադեպերի, և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դրանց արձագանքելու օրինակի ուսումնասիրության միջոցով հակաճգնաժամային դասընթացի մասնակիցները սովորեցին ճգնաժամերի կանխարգելման, արդյունավետ ռազմավարություններ կազմելու և հետճգնաժամային վերականգնման հմտություններ: 

Կազմակերպելով նման դասընթացներ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն  նպատակ ունի հզորացնել և բարձրացնել Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդների կարողությունները՝ նպաստելով նրանց բարեկեցությանը և մասնագիտական զարգացմանը: Դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները մասնակիցներին ոչ միայն հնարավորություն կտան հաղթահարել անձնական ճգնաժամերը, այլ նաև կօգնեն նրանց արդյունավետորեն լուծել իրենց համայնքների առջև ծառացած տարատեսակ խնդիրներ։ 

Հունիսի 12,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին