EN
>

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Արագ արձագանքման կանանց ֆոնդի ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «ԼԳԲՏԻՔ անձինք հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ շրջակա միջավայրի պահպանությունը՝ բարձրացնելով ԼԳԲՏԻՔ անձանց իրազեկվածության մակարդակը բնական ռեսուրսների արդյունավետ և բանական օգտագործման վերաբերյալ և խթանելով նրանց ակտիվիզմն այդ հարցում:

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «ԼԳԲՏԻՔ անձինք հանուն բարենպաստ կլիմայի» դասընթացի մասնակցության ընդունելություն։ Դասընթացի շրջանակներում 20 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք ոչ ֆորմալ կրթության միջոցով հնարավորություն կստանան ձեռք բերել գիտելիքներ աղբի տեսակավորման, վնասակար թափոնների ազդեցության, աղտոտվածության նվազեցման, վերամշակման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների, բնապահպանական էթիկայի, էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ, ձեռք կբերեն ադվոկացիոն հմտություններ շրջակա միջավայրի պահպանության և գենդերային արդարության խթանման համար։

Դասընթացին կարող են մասնակցել այն բոլոր ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են ներգրավվել կլիմայի փոփոխության կանխարգելման և գենդերային հավասարության խթանման գործընթացընթացներում։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցնները կներգրավվեն շրջակա միջավայրի պաշտպանության համար կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքներում, կմասնակցեն Երևանում և ՀՀ տարբեր մարզերում իրականացվելիք ծառատունկի, աղբահավաքություն և տեսակավորման համար նախատեսված թափոնամանների տեղադրման գործընթացներին։

Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ փետրվարի 27-ը:

Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման հաճախականությունը՝ 5 օր, օրական 8 ժամ:

Դասընթացի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ փետրվարի 27-ը ներառյալ։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարգանքներով՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com 

Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

Կայք՝ http://rightsidengo.com/

 

Փետրվարի 11, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին